Տղամարդը կնոջը ծննդատնից եկել էր տանելու զինվորական նվագախմբով
Կնոջը ծննդատնից տուն տանելու յուրահատուկ ձեւ է մըածել Ստավրոպոլի բնակիչը: Երիտասարդ հայրը վարձել է մի ամբողջ զինվորական նվագախումբ, որը ծննդատան բակում նվագել է երաժշտություն հայտնի մուլտֆիլմերից:
«Համերգի» տեսանյութը հրապարակվել է համացանցում եւ բազմաթիվ մեկնաբանություններ ստացել: Օգտատերերը գովել են երիտասարդ հայրիկին:
Ավելի վաղ կնոջ եւ նորածին որդու հետ յուրօրինակ հանդիպում էր կազմակերպել կարատեի մարզիչը Լիպեցկից: Նա կնոջ ծննդատնից դուրս գրման ժամանակ ծննդատուն էր բերել մի ամբողջ ավտոբուս տարբեր տարիքի կարատեիստների:
Երիտասարդ հայրը խոստովանել էր, որ միտքը պատկանում է կարատեի դպրոցի աշակերտներին, քանի որ կինն էլ է կարատեի ֆեդերացիայի եւ ՌԴ հավաքականի նախկին անդամ: