Չինաստանում բազմացնում են բեւեռային արջի քաշ ունեցող հսկայական խոզեր. Bloomberg
Չինաստանի հարավային շրջաններից մեկում տեղակայված ֆերմայում պահում են խոշոր խոզեր, որոնց քաշը կարելի է համեմատել անգամ բեւեռային արջերի քաշի հետ, գրում է Bloomberg-ը:
Երբեմն հսկայական խոզերի քաշը գերազանցում է 500 կգ-ը, եւ այդպիսի խոզերից մեկին կարելի է վաճառել 1 399 դոլարով, ինչը երեք անգամ գերազանցում է ամսական եկամուտը Գուանսի շրջանի Նանին քաղաքում, որի մերձակայքում տեղակայված է հսկայական ընտանի կենդանիներ բազմացնող ֆերման:
Ցզիլին նահանգում խոզի մսի բարձր գները ստիպում են ֆերմերներին բազմացնել խոզեր, որոնց քաշը տատանվում է 175-200 կգ միջակայքում, ինչը մի քանի անգամ գերազանցում է խոզերի նորմալ քաշը:
Այդպիսի միտում կա ինչպես փոքր ֆերմաներում, այնպես էլ չինական շուկայում խոզի մսի խոշոր մատակարարների շրջանում:
Օրինակ՝ Bric Agriculture Group ընկերությունում հայտարարում են, որ մտադիր են ավելացնել խոզերի քաշը 14 տոկոսով: Եթե այդ մտահղացումը հաջողությամբ պսակվի, վերջնարդյունքում խոզերի վաճառքից ստացված հասույթը կավելանա ընդուպ մինչեւ 30 տոկոսով: