Դադարեցրու, սա ոտնձգություն է իմ անձի ու լրատվամիջոցի նկատմամբ․ Անժելա Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Այս թեմայով
- «Հայելի» ակումբի վրա հարձակումով պետք է մեղադրանք լինի խուլիգանության և խտրական վերաբերմունքի մասով, որը երկու ամիս անց չկա (տեսանյութ)
- Ինչ ընթացք է տրվել «Հայելի» ակումբի վրա հարձակման գործին, ինչու են իրավապահ մարմիններն անգործության մատնվել. (տեսանյութ)
- Անժելա Թովմասյանը 2 հեռուստաալիքից հրավեր է ստացել
- Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ փաստաբանի դիմումը մերժվել է
Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով «Հայելի» ակումբում կատարվածը՝ ակումբի հիմնադիր եւ Hayeli.am կայքի խմբագիր Անժելա Թովմասյանը հայտնեց. «Այս պահին երկրում չեմ, կվերադառնամ ու կարձագանքեմ, բայց կարող եմ փաստել, որ կատարվածը այլանդակ ոտնձգություն է իմ անձի ու լրատվամիջոցի նկատմամբ՝ իմ ընդդիմադիր կեցվածքի պատճառով: Սա է իրենց հռչակած նոր Հայաստանի դեմքը՝ հարձակում լրատվամիջոցի վրա»: Անժելա Թովմասյանը նաեւ հավելեց. «Նիկոլ Փաշինյան գործիչ, հիշիր, քո պայքարի բոլոր ժամանակներում քո գործընկերներն են եղել քո կողքին, մի արա այդպես, դադարեցրու»:
Հիշեցնենք, որ չորս անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը եւ պահանջում էին փակել այն, նաեւ ձվեր էին նետում ու պաստառներ փակցնում ակումբի դռներին