«Իրոք որ, իրավիճակ ա փոխվել». Մկրտիչ Արզումանյանի լուսանկարը
Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։
Այս անգամ եւս նա հետաքրքիր հրապարակում է արել։ Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված է ավտոմեքենայում, լայնեզր գլխարկ է կրում։ Դերասանը լուսանկարն իրեն բնորոշ ձեւով է մեկնաբանել։ «Իրոք որ, իրավիճակ ա փոխվել։ Պուտինն էկավ, լյուկերը սվարկա չարին»,- գրել է նա։