Իտալիայում երկու զբոսաշրջիկ է ձերբակալվել Պիզայի աշտարակի վրա անունները փորագրելու համար
Իտալիայում ոստիկանները երկու ամերիկացի զբոսաշրջիկ են ձերբակալել իրենց անունները Պիզայի աշտարակի վրա փորագրելուց անմիջապես հետո, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Corriere della Sera-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ամերիկացիները բարձրացել են աշտարակի ամենավերին հատվածը և մետաղադրամով փորագրել իրենց անունները, այնուհետև սելֆի արել:
Պիզայի աշտարակից դուրս գալիս ոստիկանության աշխատակիցները նրանց բերման են ենթարկել: Ոստիկաններին միջադեպի մասին տեղեկացրել էին մյուս զբոսաշրջիկները:
«Մենք տեսանք զբոսաշրջիկների կողմից փորագրված այլ անուններ և չէինք մտածում, որ դա հանցագործություն է»,- այսպես են բացատրել իրենց արարքը զբոսաշրջիկները:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգությունը պղծելու համար: Սակայն դատարանի որոշմամբ՝ ամերիկացի զբոսաշրջիկներն ազատ են արձակվել: