Թուրք դերասանը դատապարտվել է ազատազրկման Էրդողանին «վիրավորելու» համար
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրք դատավորը ազատազրկման վճիռ է կայացրել դերասան Էրսին Ումութ Գյուլերի դեմ սոցիալական ցանցերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, հաղորդում է Diken թուրքական լրատվական կայքը:
Էրսին Ումութ Գյուլերը դատապարտվել է ազատազրկման 21 ամիս ժամկետով 2014-2017 թվականների ընթացքում թվիթերի համար, որոնք գնահատվել էին որպես Էրդողանին ուղղված «վիրավորանք»:
2016 թվականին Գյուլերը դատապարտվել էր 15 ամսվա ազատազրկման սոցիալական ցանցերում կատարած գրառումների պատճառով, որոնք գնահատվել էին որպես «ահաբեկչության քարոզ»:
2010-2017 թվականներին հարուցվել էր 12 893 գործ նախագահին վիրավորելու առնչությամբ: Դրանցից 12 305-ը նախաձեռնել էին Էրդողանին ներկայացնող իրավաբանները: