1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 14 հոկտեմբերի 2019թ., 00:00
Ջորջ Քլունին ամուսնության հոբելյանի նախօրեին դավաճանել է կնոջը Աթամբաեւի պաշտպանությունը կխնդրի թույլատրել նրան չմասնակցել դատական նիստերին Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվել աղքատության դեմ պայքարում նոր մոտեցման համար Քանյե Ուեսթը նոր ալբոմի ներկայացման ժամանակ խոստովանել է, որ կրոնափոխ է եղել Պուտինը սաուդցի միապետին ճախրուկ կնվիրի Էրդողանը վիրավորել է արաբներին «Էրեբունի» ԲԿ–ում 47-ամյա հղի կին է մահացել Սանասարյանը հերքում է՝ երեխայի վրաերթի չի ենթարկել ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ. Հրայր Թովմասյան Նշվել են գրասենյակային աշխատանքի բացասական հետեւանքները Արայիկ Հարությունյանին մեղադրում են անսկզբունքայնության մեջ «Նա խուսափում էր մեծահասակների ընկերակցությունից». Էլթոն Ջոնն իր ինքնակենսագրականում Մայքլ Ջեքսոնին «հոգեպես անհավասարակշիռ» է անվանել Թուրքիայի ՊՆ. «Սիրիայում իրականացվող ռազմագործողության շրջանակներում 550 քուրդ զինյալ է սպանվել» «Թուրքիան չի դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում». Էրդողանի խոսնակ Ներդրումները, այո ցածր են, արդյունքները մեզ չեն բավարարում. Տիգրան Խաչատրյան Եվրո-2020․ Կամո Հովհաննիսյանը չի խաղա Ֆինլանդիայի դեմ Հայաստանը կոչ է անում գործընկերներին չնպաստել սպառազինությունների մրցավազքին. ԱԳՆ Հայաստանի խորհրդարանն Independent-ի ամենագեղեցիկ շենքերի տասնյակում չորրորդն է (լուսանկար) Դատախազությունը կստուգի Հրայր Թովմասյանի ունեցվածքի վերաբերյալ մամուլի հրապարակումները UEFA-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար Հանրայինը դրսևորել է շտապողականություն․ Մեդիա պաշտպան Նարեկ Մութաֆյանն ուղերձ է հղել կալանավայրից (լուսանկար) ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանում են Երեւան Համայնքային գերեզմանատներում հողհատկացումն անվճար է Ոչ մի հականիկոլական ճակատ առանց Հանրապետականի արդյունավետ եւ բավարար ուժեղ չի լինելու. Արմեն Աշոտյան Ալիևի կողմից Մարաղայի սցենարի ներկայացումը՝ ի ցույց է դնում Ադրբեջանի մոտեցումը. ԱԳՆ ամուլի խոսնակ Սիրիայի բանակը մտել է Տաբկա քաղաք Էրդողանը մեկնում է Բաքու Հայաստանը «իզգոյի» կարգավիճակում է հայտնվում. Կարինե Աճեմյան Լիբերալ օրենսդրությունը կրիպտոարժույթի հարցում կբարձրացնի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ. փորձագետ ՀՀ քաղաքացիները դարձյալ չզգացին հայտարարված տնտեսական ակտիվության աճը. փորձագետ Եղանակը Հայաստանում «Դուք մեզ հե՞տ եք, թե՞ ահաբեկիչների». Էրդողանը ՆԱՏՕ-ին ընտրության առաջ է կանգնեցրել Ուսանողուհին դատարկ քննական թերթիկ է հանձնել ու ստացել «գերազանց» գնահատական Մշակվում են հնարավոր բոլոր քայլերը Սիրիայի հյուսիսային շրջաններից տեղափոխվելու ցանկություն ունեցող սիրիահայերին աջակցելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ Այսօրվա իշխանությունը ապազգային քաղաքականությամբ դաշտ ստեղծեց Ալիեւի գռեհիկ հայտարարության համար. Գեւորգ Գեւորգյան Հայ պատանի շախմատիստները 4 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում Ռուսաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի կողմից Սիրիայի Քոբանի քաղաքն ազատագրելու գաղափարին. Էրդողան Հայաստան է ժամանել ՁԻԱՀ-ով հիվանդ 14 կուբացի տրանսգենդեր Վրաստանի վարչապետը վաղը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Հրայր Թովմասյանն արձակուրդում է. նա չի մասնակցում իր հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցի քննարկմանը Սիրիացի քրդերի և Դամասկոսի համաձայնությանը սատարելու են Ռուսաստանը և Իրանը. Վարդան Ոսկանյան Սննդաբանները բացահայտել են հավերժ երիտասարդության գաղտնիքը Թուրքիայի օսմանյան մտածելակերպը աշխարհին ներկայացնելը բոլորիս գործն է. Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն՝ այլ գործունեություն ծավալելու նպատակով. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան Ֆրանսիան մտադիր է կանգնեցնել Սիրիայում Թուրքիայի գործողությունները Ռուսաստանում ադրբեջանցին սպանել է դիջեյին՝ երաժշտությունը չփոխելու պատճառով (տեսանյութ) Սերբիայի հավաքականի մարզիչը ստելու համար պատժել է Լուկա Յովիչին Արմեն Գեւորգյան. Նորից ներդրումների մասին կամ այն մասին, թե ինչու դրանք չկան Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ ամերիկյան զորքերը Սիրիայում «ծուղակում են հայտնվել» Անչափ հպարտ եմ. Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել ՀԲԸՄ կատարած այցից Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի Արցախի նախագահը դիվանագետների խորհրդակցություն է հրավիրել Սիրիայում օտարերկրյա լրագրողներ են զոհվել Ռուսաստանի հավաքականը կրկնել է Ռոմանցեւի գլխավորած ազգային թիմի ռեկորդը Նոր մեգանախագիծ. աշխարհի տարբեր ծայրերից Երեւան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները Եվրո-2020․ Օրվա հանդիպումները ԱՄՆ-ն սկսում է 1000 զինծառայողի դուրս բերել Սիրիայի հյուսիսից Տեղի ունեցավ երևանյան ամենասպասված իրադարձություններից մեկը՝ “Puzzle Battle” –ը Լեմուրը պոկել է մեկնաբանի կեղծամը հենց ուղիղ եթերի ժամանակ «Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք». Էրդողան Սահմռկեցուցիչ տեսանյութ՝ Սիրիայից․ բնակավայրերից հեռացող խաղաղ բնակչությանը ճանապարհներին գնդակահարում են (տեսանյութ) ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը Հրայր Թովմասյանի սանիկների վրա գործ կարելուց հետո ռեժիմը ՍԴ նախագահի նկատմամբ ռեպրեսիաների շարքը շարունակում է տեղեկատվական դաշտում ՄԻԵԴ-ը 17 դատավորից կազմված Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տալու համար Սիրիայի հյուսիս-արևելքի վերջին երեք օրը՝ ականատեսների աչքերով Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ Մեքսիկացի քաղաքապետն իր ստվարաթղթե պատկերն է ուղարկում այն միջոցառումներին, որոնց չի կարողանում այցելել Սատուրնի նոր արբանյակների անունները կորոշեն համացանցի օգտատերերը Մշտական լարվածության օջախ կամ անհաջող մարզպետի հետեւանքները Նոր մանրամասներ Գեղանիստում կատարված սպանությունից. Կրակոցներից հետո իջել է մեքենայից եւ նորից է կրակել Բախում իրանա-ադրբեջանական սահմանին սահմանախախտի և սահմանապահների միջև. (լուսանկարներ) Հարկային եկամուտների 3-րդ եռամսյակի պլանի կատարումը հարցականի տակ է Պաշտպանության նախարարությունում «ֆորսմաժորային» իրավիճակ է Բրիտանական անտառներում հայտնաբերված փլատակների գաղտնիքը բացահայտվել է Բյուջեի պերճանքն ու թշվառությունը Ճապոնիայում թայֆունի հետևանքով երկինքը մանուշակագույն է դարձել Թափառական ջրարջը ներխուժել է Մոսկվայի սրճարաններից մեկն ու թխվածխաբլիթ գողացել (տեսանյութ)
Հարցում

«Ավրորա»-ն ստացել է Հռոմի Պապի հատուկ օրհնությունը

Հոկտեմբերի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունն արժանացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությանը Վատիկան կատարած այցի ընթացքում: Սա պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ Վատիկանի և համայնքի առաջնորդների հետ:

Վատիկան կատարած այցին ներկա էին «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև «Ավրորա» համաշխարհային ամենամյա մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցեն և Չո Լա Աունը: Պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար Նորին Գերազանցություն կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման ժամանակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները խնդրեցին Նորին Սրբության օրհնությունը: Նախաձեռնությունը շարունակում է ջանքեր գործադրել աշխարհի տարբեր անկյուններում ամենախոցելի և ծայրահեղ կարիքի մեջ գտնվող համայնքներում աղքատությունը կրճատելու, առողջապահությունը բարելավելու և կրթություն ապահովելու ուղղությամբ: Պատվիրակությունը ներկայացրել է նաև #AraratChallenge շարժումը, որի նպատակն է ոգեշնչել մարդկանց՝ ներկայացնելու երախտագիտության սեփական պատմությունը, կատարելով նվիրատվություն և մաս կազմելով մարդասիրական շարժման:

«Մեզ համար մեծ պատիվ է ստանալ Նորին Սրբության հատուկ օրհնությունը: Առաջնորդվելով «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը տարածելու և դրա ազդեցությունն առավելագույնի հասցնելու հանձնառությամբ՝ կարևոր է, որպեսզի մենք սերտ հարաբերություններ կառուցենք հոգևոր, կառավարական, մասնավոր հատվածների և մշակույթի ականավոր դեմքերի հետ աշխարհի տարբեր անկյուններում: Այսօր Վատիկանում կայացած հանդիպումը մեզ թույլ է տալիս ընդգծել «Ավրորա» նախաձեռնության կարևորագույն գործունեությունն ու անհրաժեշտությունն ավելի մեծ աջակցության, քանի որ մենք ընդլայնում ենք մեր ջանքերը երկարաժամկետ նպատակներով»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի և Նորին Գերազանցություն կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ հանդիպումները լավ առիթ էին՝ ամփոփելու արածը և վերագնահատելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունն ու համաշխարհային ազդեցությունը: Այնուամենայնիվ, մեր գործը դեռ նոր է սկսվել: Այս ամիս Երևանում սպասվող առաջին «Ավրորա» ֆորումին մենք կքննարկենք համաշխարհային մարտահրավերները՝ փորձելով գտնել լուծումներ»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ ստեղծված Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն աշխարհի ցանկացած անկյունում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ։

Անդրադառնալով հանդիպմանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ և 2017թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան ավելացրել է․ «2017-ին միանալով «Ավրորայի» համայնքին՝ ինձ համար պատիվ է անձամբ հետևել այն անհավանական աշխատանքին, որն անում է մեր նախաձեռնությունն ամբողջ աշխարհում: Որպես կաթոլիկ միսիոներ՝ մեծ պատիվ էր այս այցի շրջանակում հանդիպել Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապին: Աննկարագրելի հուզված եմ: Միայն համաշխարհային մտքի առաջնորդների և փորձագետների հետ համագործակցության, ինչպես նաև առաջնագծում աշխատող անհատների և կազմակերպությունների աջակցության շնորհիվ է հնարավոր շարունակել մեր աշխատանքը երկարաժամկետ ապագայում»։

Եվս երկու շաբաթ և հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը։ Այն կմիավորի աշխարհի սոցիալական, գիտական, տեխնոլոգիական, կրթական և մարդասիրական ոլորտների լավագույն ներկայացուցիչներին: Ֆորումի ընթացքում նրանք կքննարկեն և կառաջարկեն համաշխարհային ամենահրատապ մարտահրավերները դիմագրավելու նոր լուծումներ և հնարավորություններ:

website by Sargssyan