Սատանիստական համերգ՝ տիկնիկային թատրոնո՞ւմ
ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուրեմն այնքան խառն ենք քաղաքական թեմաներով, որ աչքներիցս վրիպել են երևույթներ, որոնք ինչ-որ գաղտագողի ձևով ու զարտուղի ճանապարհներով քիչ-քիչ սողոսկում են հասարակության մեջ։ Պարզվում է ընդամենը մեկ ու կես օր հետո` հոկտեմբերի 4-ին, Երևանի տիկնիկային թատրոնում Puppet Theatre Տիկնիկային թատրոն տեղի է ունենալու ինչ-որ լեհական Վադեր սատանիստական խմբի համերգ (համենայնդեպս խմբի մեներգիչն ինքն է խոստովանել, որ սատանիստ է, կից` նկարում)։
Սա ինչպե՞ս հասկանանք. որպես նոր իրողությունների համատեքստում նոր մշակույթի քարո՞զ, թե ոնց։ Ափսոս ուշ իմացա սրա մասին, այլապես այսօրվա կառավարության հարցուպատասխանի ժամանակ հարց կուղղեի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին։ Ակնկալում եմ մեկնաբանություն նախարարության համապատասխան ոլորտի պատասխանատուներից, ինչու՞ սա, ինչու՞ տիկնիկային թատրոնում և ինչու՞ է թատրոնի տնօրենը հրաժարվում մեկնաբանություն տալուց»:
Քիչ անց մեկնաբանություններում Աննա Կոստանյանը թարմացրել է տեղեկությունը, հայտնելով, որ համերգի կազմակերպիչները հրաժարվել են տիկնիկային թատրոնի դահլիճը վարձակալելուց։