Կրեմլը ևս հաստատեց. Պուտինը Երևանում հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն «Ինտերֆաքս»-ին հաստատել է, որ հոկտեմբերի 1-ին Երևան կատարած այցի ընթացքում Պուտինը հանդիպել է կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։
«Ինտերֆաքսի» հարցին՝ արդյոք հանդիպում եղե՞լ է, Պեսկովը պատասխանել է՝ «այո»։