Ինչպես են ծովափղերը ակորդեոն լսում. (տեսանյութ)
Ծովափղերը հավաքվել են, որպեսզի լսեն… խորհրդային վալս՝ ակորդեոնի կատարմամբ:
Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում արված տեսանյութը համացանցում մեծ դիտումներ է հավաքում: Հոլովակում նավաստին նստել է նավի տախտակամածին և նվագում է ակորդեոնով: Դեպի նավն են ձգվում մի քանի տասնյակ ծովափղեր: Դա տեղի է ունեցել Նոր երկիր արշիպելագից ոչ հեռու, որը հայտնի վայր է ատլանտյան ծովափղերի համար:
Կարծես հիպնոսացած՝ կաթնասունները արձակում են անսովոր ձայներ, ասես ձայնակցում են ակորդեոնին:
Հայտնի է, որ ծովափղերը շատ «երաժշտական են». նրանք ջրի տակ արձագանքում են մատնազարկերի հնչյուններին կամ զանգերին: Բայց, ինչպես պարզվում է, պատրաստ են նաև ջրից հանել գլուխները՝ լսելու համար ակորդեոն, և նույնիսկ հետևել նավին: