Դատարանը բավարարեց Նարեկ Մութաֆյանի կալանավորման միջնորդությունը
Դատարանը քիչ առաջ բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի: