Երեսպաշտությունը դառնում է իշխանության երկրորդ այցեքարտը՝ ստից հետո
Անկախ Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման հետ ունեցած խորը անհամաձայնությունից նրա հանդեպ կատարվածը համարում եմ անթույլատրելի։
Իշխող խմբակցության պարոնայք ու տիկնայք, մի ծառայություն մատուցեք ինքներդ ձեզ՝ ԼՌԵ՜Ք։
Ու՞ր էին ձեր լալահառաչ եւ իրավապաշտպան գրառումներն ու մտքի գոհարները, երբ ճնշում էին (էիք) դատավորներ Ազարյանին ու Գրիգորյանին։
Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ այցեքարտը՝ ստից հետո։
Հ.Գ. ԲԴԽ ղեկավարին ու անդամներին ասեք մենք ձեզ չենք հարգում, իսկ դու՞ք։
Ձեր հայտարարության փոխարեն կարող էր լինել լվացքի փոշու գովազդ։
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից