ԶԼՄ-ները հայտնել են Պուտինի գաղտնի գեր հեռախոսի մասին
Այս թեմայով
- Պուտին. Ռուսաստանը կոշտ կպատասխանի իր տարածքի դեմ ոտնձգության փորձերին. մենք կփշրենք նրանց ատամները
- 1 տարում` շուրջ 10 միլիոն ռուբլի. Կրեմլը հրապարակել է Պուտինի եկամտի հայտարարագիրը
- Պուտինը պատմել է, թե ինչն է «դանդաղ ազդեցության ռումբ» եղել ԽՍՀՄ Սահմանադրության մեջ
- Պուտինը չի կարողանում հանգստի մեկնել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատասենյակից դուրս հեռախոսային խոսակցությունների համար օգտագործում է հատուկ բջջային սարքավորում, որն ավելի գեր է, քան սովորական սմարթֆոնը, հաղորդում է Газета-ն՝ վկայակոչելով Կրեմլի աղբյուրը:
Ինչպես հայտնի է դարձել, նախագահական հեռախոսն ունի պաշտպանական մի քանի մակարդակ: Այդ շարքում նաև գաղտնալսման անհնարինությունն է:
Նշվում է, որ Անվտանգության դաշնային ծառայության հատուկ կապը որսում են ռազմական արբանյակները, ուստի հավանականությունը, որ երկու երկրների ղեկավարների միջև պաշտոնական հեռախոսազրույցը կարող է գաղտնալսվել, զրոյական է:
«Ազդանշանը (նույնիսկ եթե ինչ-որ մեկը բռնի այն) կոդավորված է գաղտնի մեխանիզմների միջոցով, և այն ապակոդավորելու համար կպահանջվի ավելի քան մեկ տարի»,- հավելել է Կրեմլի աղբյուրը: