Չելյաբինսկի օդանավակայանում հարբած ուղևորուհին կծել է ոստիկանին (տեսանյութ)
Ուրալի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Անթալիա մեկնող զույգի նկատմամբ, ովքեր Չելյաբինսկի օդանավակայանում հարձակվել են ոստիկանի վրա: Այս մասին հայտնում է Լայֆը:
Կուրգանի բնակիչներ 31-ամյա տղամարդը և նրա 46-ամյա ընկերուհին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանության մեջ են մտել օդնավակայանի աշխատակիցների և Red Wings ավիաընկերության ներկայացուցիչների հետ: Արդյունքում՝ նրանք հրաժարվել են զույգին տեղափոխել:
Երբ իրավապահ մարմինները փորձել են նրանց ձերբակալել, զույգը դիմադրություն է ցույց տվել: Ձեռնաշղթաներ հագցնելիս կինը ապտակել է ոստիկանին և կծել նրա ձեռքը: