ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին և Արա Ղազարյանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները սեպտեմբեր ամսվա ընթացքում այցելել են բոլոր այն անձանց, ովքեր գտնվում են արցախյան հակամարտության առնչությամբ՝ այս կամ այն կողմում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների՝ Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին և շարքային Արա Ղազարյանին այցելությանը։
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների և հայկական կողմում գտնվող Ադրբեջանի քաղաքացիների փոխանակման մասին «Փաստինֆո»ի հարցին, Ամատունին պատասխանեց. «Նման հարցերի շուրջ համաձայնության պետք է գան կողմերը։ Մենք՝ որպես անկախ, չեզոք միջնորդ, պատրաստ ենք աջակցելու՝ մեր ձևաչափով և ըստ մեր ընթացակարգերի, սակայն որոշումը կողմերի ձեռքերում է»։
Աղբյուր` Փաստինֆո