Անգլիայում հարյուրավոր մերկ մարդիկ լողացել են սառցե Հյուսիսային ծովում (տեսանյութ)
Անգլիական Նորթումբերլանդ քաղաքում անսովոր բարեգործական միջոցառում անցկացվել՝ ի աջակցություն հոգեկան առողջության պահպանման Mind բարեգործական հիմնադրամի, հայտնում է ВВС-ն: Բարեգործական ակցիան տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին՝ աշնանային գիշերահավասարի նախօրյակին:
Միջոցառման շրջանակներում ավելի քան 700 մարդ ամբողջովին մերկ մասնակցել է բարեգործական ակցիային՝ լողալով Հյուսիսային ծովի սառը ջրերում: Նաև բոլոր մասնակիցները նվիրատվություններ են արել:
«Շուրջ բոլորն այնքան շատ էր ուրախությունը, ժպիտները, գրկախառնությունները,-պատմում է Հիգինսոնը:- Աննկարագրելի էր այդ ամենը դիտելը: Ակցիայի գաղափարն այն չէր, որ մարդիկ պարզապես մերկանան: Նրանց համար դա արկած էր, հույզերի փոխանակում»: «Մենք ռիսկի դիմեցինք, միաձուլվեցինք բնությանը, ուրախանում էինք կյանքով եւ ցուցադրում մեր մարմինների եզակիությունը,-ասում է լողին մասնակցած 41-ամյա մի կին:-Մարդիկ միմյանց վրա ջուր էին շփում, ճչում էին ու ծիծաղում: Դա սքանչելի էր»: