Անընդունելի է, որ Ղարաբաղն ու հարակից շրջանները դեռեւս օկուպացված են․ Ռեջեփ Թայիփ Էրդողան
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ժամանակ, որն ընթանում է Նյու-Յորքում։ Այս մասին հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը։
Ըստ հաղորդման, իր ելույթում Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ ասելով․ «Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղը եւ հարակից շրջանները դեռեւս օկուպացված են»։ Նա նաեւ հայտարարել է, որ անընդունելի է Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը եւ հավելել, որ պետք է այնպես անել, որ Հարավային Կովկասը հանվի աշխարհի պրոբլեմատիկ ռեգիոնների ցանկից։