Ինչո՞ւ են մարդիկ մոռանում երազները
Ուղեղային որոշ բջիջներ խոչընդոտում են երազների պահպանմանը: Նման եզրակացության են եկել Ճապոնիայի Նագոյայի համալսարանի եւ ԱՄՆ-ի՝ ինսուլտի եւ նյարդաբանական խանգարումների ազգային ինստիտուտի գիտնականները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Science-ին:
Մկների վրա փորձի ժամանակ գիտնականները ուշադրություն են դարձրել հիպոթալամուսի՝ հորմոնների եւ վեգետատիվ ֆունկցիաների կենտրոնի աշխատանքի վրա: Այդտեղ են տեղակայված բջիջները, որոնք մելանին-կոնցենտրատ հորմոն են արտադրում: Այն պատասխանում է ախորժակի համար եւ մասնակցում քնի փուլի կարգավորմանը:
«Մոռացումն ակտիվ, այլ ոչ թե պասիվ գործընթաց է»,- նշել է հետազոտողներից մեկը:
Երազները, ինչպես նշել է հետազոտության համահեղինակ Թոմաս Կիլդաֆը, հայտնվում են արագ քնի փուլում, երբ մելանին-կոնցենտրատ հորմոններն ակտիվ են:
«Այդ խմբի բջիջների ակտիվ գործունեությունը խոչընդոտում է երազների պահպանմանը, եւ մենք մոռանում ենք մեր երազները»,- եզրափակել է գիտնականը:
Հետազոտողները կարծում են, որ մարդկանց մոտ ինֆորմացիայի ջնջման մեխանիզմը նման է մկների մոտ ինֆորմացիայի ջնջման մեխանիզմին: