ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը. (տեսանյութ)
Ինչպես հայտնել էինք, ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացվել ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս պահին քննարկվում է այդ հարցը: