Թիրախը ընտանիքն է, բանակը եւ եկեղեցին
Բրիտանական BBC-ն կրկին սկանդալային հոդվածով անդրադարձել է եկեղեցուն՝ Հայ Առաքելական Եկեղեցուն: Հիշեցնենք, որ վերջերս եւս մեկ հոդված հրապարակվեց եկեղեցու մասին, իսկ դրանից առաջ թիրախում Արցախի հերոս Սամվել Կարապետյանն էր՝ Օգանովսկին:
Իհարկե, բրիտանական պարբերականը եկեղեցուն անդրադառնում է ոչ դրական լույսի ներքո: Այս անգամ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե կաթողիկոսի դեմ դուրս եկած, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ դուրս եկած ստահակները ունեն հանրության մի մասի աջակցությունը:
Դժվար թե պատահականություն լինի, որ հոդվածի հրապարակումը համընկավ «իր տակը փորող» եկեղեցականներին ծնկի բերելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ:
Արդեն իսկ ակնհայտ է, որ մեր երկրի հակառակորդները, մեր ազգի հակառակորդները թիրախավորել են մեր բանակը, եկեղեցին եւ ընտանիքը, իսկ ավելի կոնկրետ կին-տղամարդ ավանդական հարաբերությունները:
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փորձ, բանակին, հատկապես Արցախի ազատագրմանը մասնակիցների վարկաբեկման համառ մղում, եկեղեցու դեմ իրականացվող կոնկրետ գործողություններ:
Ինչպես ասում են, ամեն ինչ պարզ է: Հարձակումն իրականացվում է մեր պետության, մեր ազգի հենասյուների դեմ, բնականաբար, առաջադեմ մղումների փաթեթավորմամբ:
Խնդիրն այն է, որ հարձակումը նախապատրաստողները եւ այն իրականացնողները գուցե ծանոթ են հայ ժողովրդին, բայց հայ ազգին ծանոթ չեն, եթե ծանոթ լինեին մտքներով չէր անցնի այս հրեշավոր գրոհը սկսել, անգամ ծրագրել:
Այս իշխանությունները դեռ պատասխան կտան, եւ շատ շուտ պատասխան կտան, թե ինչու մարտի մեկի ողբերգությունն օգտագործելով սկսեցին վարկաբեկել Արցախի հերոսներին, ինչու ջանք ու եռանդ չխնայեցին հայ-ռուսական ռազմավարական նշանակության հարաբերությունները ոտնատակ տալու համար, ինչու ոչինչ չարեցին եկեղեցու դեմ, կաթողիկոսի դեմ իրականացվող հանցագործությունները կանխելու համար, եւ ինչու էին այդքան մեծ ջանքեր գործադրում Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու եւ Ամուլսարը հանքի վերածելու համար:
Ամեն ինչ դեռ առջեւում է: Եւ նույնիսկ ձեր հսկայական ֆինանսական միջոցները ձեզ չեն օգնելու այս կեղտոտ խաղը ավարտին հասցնելու եւ ձեր պոչը մի կերպ փախցնելու համար:
Վարդան Մխիթարյան
Top-News.am