Ինչ կապ կա Զավորոտնյուկի արտամարմնային բեղմնավորման և քաղցկեղի միջև
Հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի հիվանդության մասին ասել է, որ դերասանուհին կարող էր հիվանդանալ արտամարմնային բեղմնավորման հետևանքով,գրում է РИА «Новости գործակալությունը:
Վոլոչկովայի խոսքերով՝ ուռուցքը սկսեց մեծանալ հենց արտամարմնային բեղմնավորումից հետո: Թեև չի բացառում, որ կարող են լինել նաև այլ պատճառներ, այդ թվում՝ տարիքը: Դերասանուհին հիմա 48 տարեկան է:
Բալետի պարուհին հիշեցրել է, որ նույն ախտորոշմամբ Ժաննա Ֆրիսկեն ևս անցել է նույն բժշկական պրոցեդուրան: Թե կոնկրետ ինչպես կարող է ազդել արտամարմնային բեղմնավորումը քաղցկեղի առաջացման վրա՝ պարուհին չի նշել: