Գիտնականները քաղցկեղի դեմ պայքարի արտասովոր միջոց են առաջարկել
Այս թեմայով
Վիրուսների գենետիկ հետքերը, որոնցով միլիոնավոր տարիներ առաջ վարակվել են մարդու նախնիների օրգանիզմները, կարող են օգնել ժամանակակից մարդու իմունային համակարգին նույնականացնել և ոչնչացնել քաղցկեղի բջիջները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման կարծիք են հայտնել Ֆրենսիս Քրիքի անվան կենսաբժշկական ինստիտուտի հետազոտողները:
Մարդու գենոմը մոտավորապես 8 տոկոսով կազմված է էնդոգեն ռետրովիրուսների ԴՆԹ-ից: Վարակից հետո մնացած հետևանքները սովորաբար հանգիստ վիճակում են գտնվում, չեն գործում կամ ճնշվում են օրգանիզմի կողմից: Ի դեպ, ճնշման մեխանիզմները կարող են չաշխատել, երբ բջիջը քաղցկեղային է դառնում: Այդ ժամանակ «հնագույն» վիրուսային ԴՆԹ-ն կարող է կրկին ակտիվանալ:
Գեներում «հրահանգներ» են պարունակվում սպիտակուցների արտադրման համար, որոնք կարևոր են բջջի և ողջ մարմնի գործունեության համար: Դրանց ազդեցությունը գնահատելու համար գիտնականները RNASeq տեխնոլոգիայի օգնությամբ վերլուծել են 31 տեսակի քաղցկեղի նմուշներ:
Արդյունքում գիտնականներին հաջողվել է հայտնաբերել մելանոմայի համար 14 բնորոշ «փոխադրումներ» գենոմի տարբեր մասերից, որն ունակ է ուռուցքային հակամարմիններ արտադրել: Եթե դրանց օգնությամբ «սովորեցնեն» իմունիտետին ճանաչել և թիրախավորել քաղցկեղային բջիջները, հնարավոր է նոր բուժում հայտնվի օնկոլոգիական հիվանդություններ ունեցողների համար: