Այսօր՝ 08 օգոստոսի 2020թ., 00:00
Հունգարիայի վարչապետը ներգաղթյալներին համեմատել է կենսաբանական ռումբի հետ ԱՄՆ-ի պատժամիջոցները Հոնկ Կոնգի դեմ Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Բեյրութում բուժքույրը հիվանդանոցի փլատակներից փրկել է երեք նորածնի կյանքը Ադրբեջանի խոշոր ախորժակը եւ ակնհայտորեն ձախողված պլանները Մինչև աշուն գործազուրկների թիվը 80 000-ով կավելանա․ Գագիկ Մակարյան Արայիկ Հարությունյանը պագևներ է հանձնել անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին (լուսանկարներ) «Սա անարդյունավետ քաղաքականություն է՝ չի համապատասխանում օրենքի պահանջին». Տարոն Սիմոնյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին Ընդունելության քննությունները կարելի է համարել ձախողված. Աննա Կոստանյան Ես որևիցե մեկի հետ վեճի չեմ բռնվել, որևիցե մեկին զենքով, ձեռքով չեմ հարվածել. Վահե Էնֆիաջյան Նախարարությունում դասերի վերսկսման վերաբերյալ 3 տարբերակ է քննարկվում Կոչ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշանություններին, համայն հայությանը «Կորսված փողեր եւ հույսեր». Ինչպես են մսխվում մեր փողերը (Փաստավավերագրական ֆիլմ) Իտալիայում հայտնաբերել են ֆուտբոլի հավաքականի խաղացողների համար 1990-ին պատրաստված 50 ոսկե ձուլակտոր Բեյրութի պայթյունի հետեւանքով 4 հիվանդանոց է վնասվել Ինչո՞ւ «հեղափոխական իշխանություններն» անտեսեցին ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները․ Սերժ Սարգսյան ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 160 000-ը Մարդաորսը Հայաստանում շարունակվում է. հերթը հասավ Ռոբերտ Նազարյանին Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը ժամանակավորապես փակ կլինի. Երեւանի քաղաքապետարան Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործով նշանակվեց դատաքննություն. կողմերն առարկություն չունեին Ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին. Սերժ Սարգսյան Ոչ լրիվ փաստաթղթերով ինքնազբաղ անձինք նույնպես փոխհատուցում կստանան Հարգելի ոստիկանություն, գուցե բոլոր ոչ իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք՝ երբեք-երբեք չբողոքելու օգոստափառ իշխանություններից Ձեր գլուխը միայն ուտելու համար է Արսեն Թորոսյանի մահաբեր եւ փողաբեր արկածները Օվացիա, պողոսներ, եկա՜վ նամակը Տարոն Մարգարյանին անուն կպցնելով տակից հանգիստ անում եք ձեր կեղտոտ գործերը Համբերություն ենք մաղթում Հրայր Թովմասյանի նախկին ատամնաբույժին և ներկա վարսավիրին հատուկ քննչական ծառայության հետ սպասվող հարաբերություններում Լիբանանում քննարկում են պայթյունի մի քանի վարածներ, այդ թվում «արտաքին ներգործությունը» Արմեն Թավադյանի շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը կվերացվի 68 համարի երթուղին չի սպասարկվում, գծատերը բարձրացրել է վարորդների օրավարձը Ինչպես է Ալրաղացի Լյովը տեղափոխվել Հայաստան (տեսանյութ) Արմեն Թավադյանի գործով դատական նիստում կրքերը բորբոքվեցին. Զերծ մնացեք օրինական ուժի մեջ մտած ակտերին գնահատական տալուց «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 3 Մենք իրավունք չունենք Ջերմուկը դարձնել Չեռնոբիլ․ Նաիրա Զոհրաբյան Բեյրութի պայթյունից փրկված հայը Քանյե Ուեսթը ձախողված է համարել նախագահական ընտրություններին իր մասնակցությունը Մհեր Դավիդյանցը լքում է Նորք ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնը Հայտնաբերվել է կորոնավիրուսի թույլ կողմը Մարս մոլորակի եւ Լուսնի վրա կան 10-յակ կիլոմետրեր ձգվող քարանձավներ․ գիտական տեսակետ Չարենցավանում 17 վայրկյանում Tellcell-ի տերմինալ են գողացել Կամ հերքի, որ պապս դավաճան ա եղել, կամ դատի եմ տալու. Նիկոլ Փաշինյանի նամակը՝ Բորիս Մուրազիին Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ դատական նիստը (տեսանյութ) Չէի կարող չգնալ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին.թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյան Ընթանում է Արմեն Թավադյանի գործով դատական նիստը (տեսանյութ) «Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ. Արթուր Վանեցյան ՀՔԾ-ը քննիչը ամբողջական վերլուծություն չի իրականացրել․ 3 կուսակցությունները բողոք կներկայացնեն Գլխավոր դատախազություն Ի՞նչ ճանապարհ կընտրեն ՍԴ նոր դատավորները Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ 5 մլն դրամի հափշտակությանն օժանդակելու համար Այս մարդկանց միակ խնդիրը հարցը ծածկադմփոց անելն է. Վահագն Վարագյան «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 1 Ամուլսարի տարածքից «Լիդիանի» վագոն-տնակը կհեռացվի. ցուցարարները հետևում են գործընթացին (տեսանյութ) Բախումներ Բեյրութում. Պահանջում են կառավարության հրաժարականը Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանց պաշտպանների ներկայության Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ ՄԻՊ-ը ՀԿ-ների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է Պարետատուն Մենք չէինք էլ մտածում, որ ՀՔԾ-ն այնքան դուխ կունենա, որ քրեական գործ հարուցի. Արսեն Բաբայան Այո, Ալենը ականջալուր եղավ վարչապետի կոչին և հաղթահարեց իր գլխի աղքատությունը «Այսօր իրականում՝ իշխանությունների թեթև ձեռքով, ՍԴ-ում այլևս ճգնաժամ կա» Իվետա Տոնոյան Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից եւս 2-ի ինքնությունը հայտնի է Ամուլսարի տարածքից «Լիդիանի» վագոն-տնակը կհեռացվի. ցուցարարները հետևում են գործընթացին (ուղիղ) «Ելցինը զղջացել է, որ Պուտինին է ընտրել իր իրավահաջորդ». Լուկաշենկո (տեսանյութ) «Մեկ Հայաստան»-ը կպահանջի չեղարկել բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված տուգանքները. Արթուր Ղազինյան Բարձրաստիճան պաշտոնատար անձիք չպետք է ստանան պարգևավճար. Էդմոն Մարուքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166, մահվան՝ 5 նոր դեպք Չի կարող ՀՀ պատմությունը, նորանկախ Հայաստանի պատմությունը սկսվել 2018 թ. ապրիլից. Սերժ Սարգսյան Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումները Թրամփը հրամանագիր է ստորագրել TikTok-ի եւ WeChat-ի հետ ցանկացած գործարքի արգելքի մասին Բիլ Գեյթսը վստահ է, որ կլիմատիկ աղետը կարող է 5 անգամ ավելի շատ մարդկանց սպանել, քան կորոնավիրուսը Twitter-ը սկսել է մակնշել հիմնական պաշտոնյաների եւ պետական ​​լրատվամիջոցների էջերը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քավորի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել. ինչու են նրան դուրս թողել քննարկումներից Հրատապ է փրկարարներ, բժիշկներ Բեյրութ գործուղելը, Լիբանանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելը Լևոն Արոնյան. Այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել Ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո՝ իմ զեկուցագրի համաձայն, թողնում եմ պաշտոնը. Սենոր Հասրաթյան Սենատորները ցանկանում են արգելափակել անօդաչուների վաճառքն այն երկրներին, որոնք ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը չեն Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար Խոստովանում եք, որ ձեր ընտրված ռազմավարությունը թույլ էր տալիս բաց թողնել վարակման բազմաթիվ դեպքեր Հնդկաստանում կինը, ում 6 օր մահացած են համարել եւ նույնիսկ հուղարկավորել են, ոստիկանություն է գնացել Ինչպե՞ս ստիպել օրգանիզմին պայքարել քաղցկեղի դեմ. ուռուցքաբանության առաջատար ուղղության մասին գիրք է լույս տեսնում Առաջիկա օրերի չվերթների ժամանակացույցը
Հարցում

Վստահ եմ, որ սրբորեն կվերաբերվենք անկախությունը պաշտպանելու մեր պարտականությանը. Ս. Սարգսյան

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
21 Սեպտեմբեր 2019 | 10:100
Facebook Twitter
Սերժ Սարգսյանի շնորհավորանքը
Հարգելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:

Այսօր, տոնի կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ կհնչեն, խնջույքներ կկազմակերպվեն, կենացների պակաս ևս չի զգացվի:

Մեզ համար կարևորագույն այս տոնին, սակայն, ես առաջին հերթին ուզում եմ խոսել պատասխանատվության և պարտականության մասին` հիշելով և հիշեցնելով մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ ռազմական, քաղաքական, պետական գործիչ և մեծ իմաստասեր Գարեգին Նժդեհի խոսքերը.

«Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը»:


Անկախությունը վերացական չէ, այլ շատ առարկայական է ու շոշափելի. այն մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության և ինքնության առհավատչյա, մեր հավատքն է, ավանդական ընտանիքը, մշակույթը, ինքնիշխան մեր պետության սահմաններում ամփոփված այն հողակտորը, որ մեր ազատատենչ եղբայրների ու քույրերի արյամբ և քրտինքով է ներծծված:

Ուստի, բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել և պաշտպանել այդ արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել մեր ազգային արժեքները և փոխանցել հետագա սերունդներին: Անվարան կանգնել մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգությանն սպառնացող բոլոր վտանգների առջև` թույլ չտալով ոչ մի առաջխաղացում:

Սա՛ է անկախության մեր սերնդի պարտքը և պատասխանատվությունը Հայրենիքի ու ազգի առջև:

Անկախության տոնին մի առիթով ասել եմ և այսօր ուզում եմ հիշեցնել.

Քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է:

Ես լավատես եմ` հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը, վստահ եմ, որ դարավոր մեր պատմության այս հանգրվանում սրբորեն կվերաբերվենք բազում զոհողությունների ու զրկանքների գնով վերականգնված անկախությունը պաշտպանելու մեր պարտականությանը, վեր կկանգնենք բոլոր տեսակի անարժեք և անցողիկ շահերից, կլինենք միասնական և սթափ` գիտակցելով նաև բոլորիս միակ Հայրենիքին սպառնացող արտաքին վտանգները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ:

Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին:

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան

website by Sargssyan