1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 հոկտեմբերի 2019թ., 00:00
Համազգային պայքարի փոխարեն ականատես ենք դառնում ընտրյալների պայքարի Թուրքիան կպատասխանի ԱՄՆ պատժամիջոցներին. Չավուշօղլու Թարթառի շրջանում հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվելու դեպի Արցախի սահման և հատելու այն (տեսանյութ) Իսրայելի վարչապետի որդին կոչ է անում բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները Անկարայի արձագանքը ԱՄՆ-ի պատժամիջոցների թեմային Ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի՝ չնայած իշխանությունների արգելքին Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Ստեփանակերտ Նիկոլ Փաշինյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն նույնպես թանկացել է Ադրբեջանի օդուժը համալրվեց ռադիոլոկացիոն նոր կայանով Սիրիական բանակը 5 տարվա մեջ առաջին անգամ մտել է Ռաքքա. «ՌԻԱ Նովոստի» Արքայադուստր Դիանայի հետքերով. Քեմբրիջի դուքսն ու դքսուհին այցելել են Պակիստանի Չիթրալ շրջան (լուսանկարներ) «Քանի՞ սիրիացի փախստականի եք ընդունել դուք». Էրդողանը՝ Արաբական պետությունների լիգային Նոր թրենդ. զգեստ օղազրահից, որ «կզինաթափի» ցանկացած տղամարդու (լուսանկարներ) Զավորոտնյուկի Instagram-յան էջում նրա հիվանդության մասին նոր հաղորդագրություն է հայտնվել ԱՄՆ-ը կիբեռգրոհ է իրականացրել Իրանի դեմ Airbus-ի ներկայացուցիչները Հայաստանում ծանոթանում են համագործակցության հեռանկարներին Կալիֆոռնիայում նավթապահեստարանում խոշոր հրդեհ է բռնկվել Մարզական ակումբում ձանձրացած անվտանգության աշխատակիցն իրեն ձեռնաշղթայել է եւ չի կարողացել ազատվել Ընդդիմադիրները թույլ չեն տվել Քերի Լեմին ընթերցել ուղերձն օրենսդիր ժողովին Երևանում մինչև հոկտեմբերի 20-ը տեղումներ չեն սպասվում Ռուսաստանը «թույլ չի տա բախումներ թուրքական և սիրիական ուժերի միջև» Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) դատապարտում է «Հայելի» ակումբի դեմ հարձակումը Նոր ուղղությունների համար կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում կգործեն նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ․ Նիկոլ Փաշինյան Էրդողանը Պուտինի հրավերով կմեկնի Ռուսաստան Ստոկհոլմում քննարկվել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները Ամեն տարի չենք կարող ստվերից 62 մլրդ դրամ գերավճար ապահովել. պետք է տնտեսությունն աճի. Դավիթ Անանյան Հայկական կոնյակը կորցրել է իր որակը, քանի որ հայկական խաղողի սպիրտով չի արտադրվում. Հրաչ Բերբերյան Ինչո՞ւ է Անկախության օրը Գյումրիում քիչ ՀԴՄ կտրոն տպվել. Դավիթ Անանյանի պարզաբանումը Կրասնոյարսկում տղամարդիկ դաժանորեն սպանել են մարզիկին և տեսանյութը հրապարակել համացանցում (տեսանյութ) Հանդիպմանը ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու տեսլականը. Իգոր Պոպով Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պետք է լինի մեզ համար. Ավետիք Չալաբյան Հայաստանի բնակչությունը համատարած կասկածելի որակի աղ է օգտագործում. կոմբինատի տնօրեն Կառավարությունը 500 հազար դոլար կբաժանի Փաշինյանին գովաբանող լրատվամիջոցներին Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ. ՔԿ Գիտնականները հետեւել են երջանկության մակարդակին վերջին 200 տարում Այսօր առավոտյան հարձակման ենթարկված ոստիկանները պարգեւատրվել են. մեկը՝ հետմահու Երևանից Եվրոպա ավիատոմսեր՝ սկսած 30 եվրոյից. Ryanair-ը գալիս է Հայաստան ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ ձրիակե՛ր Շվեդիան չեղյալ է հայտարարել Թուրքիա ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիան անհանգիստ չէ պատժամիջոցների սպառնալիքներից եւ կշարունակի գործողությունը Սիրիայում. Էրդողան Կանադան ժամանակավորապես դադարեցրել է սպառազինության վաճառքը Թուրքիային Երգիչ-երգչուհիներից մեկի հանդեպ քրգործ է հարուցվել, մեկի նկատմամբ էլ կհարուցվի. Անուններ են հայտնի Գիտնականները պատմել են լուսնային նոր հանելուկի մասին «Սանիթեքի» հետ եղել է գաղափարների մարտ, ի վերջո, մենք քրգործ հարուցեցինք». Դավիթ Անանյանը մանրամասներ հայտնեց Արմեն Գյուլբուդաղյանց. Հաջորդ երկու խաղում դաշտ ենք դուրս գալու հաղթելու համար Ակցիա Թբիլիսիում՝ ի աջակցություն Սիրիայում Թուրքիայի գործողությունների Պեսկովին նվիրված զենքը արժեցել է 6000 դոլար Կիևը կոչ է արել Եվրոպային խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Մոսկվայում հայ դերասանին «բանկի աշխատակիցները» կողոպտել են Այս պահի դրությամբ 114 հազար մեքենա է ներկրվել Հայաստան. նախորդ տարի 60-63 հազարով պակաս է եղել. ՊԵԿ Թուրք հետախույզին ուղարկեին Հայաստան՝ այսպիսի վնաս չէր տա գյուղատնտեսությանը, ոնց որ մերոնք տվեցին. Հրաչ Բերբերյան ՊԵԿ նախագահն ամեն ամիս ինքն է հաշվարկում բոլոր աշխատակիցների պարգեւավճարները. Դրանք միշտ լինելու են. Դավիթ Անանյան «Պոբեդա» ավիաընկերությունը, որը թռիչքներ է իրականացնում Հայաստան, 40%-ով բարձրացնում է տոմսերի գները Սլովակիայում դեկտեմբերին հնարավոր է կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Այս տարվա 9 ամիսների կտրվածքով մոտ 85,5 մլն դրամով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել, կամ 37,7 տոկոսով ավելի. ՊԵԿ Զանգվածային թունավորումից հետո վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ՍԱՏՄ Իշխանությունը ծնում է նոր վահե գրիգորյաններ... Ինչպես անել, որ հունվարի 1-ից հետո ներկրվող մեքենաների համար կիրառվի մաքսազերծման հին կարգը. Կա նման հնարավորություն ՄԻԵԴ-ում Քոչարյանի գործով ձևավորված Մեծ պալատի խնդիրը լինելու է հնարավոր խախտումները կանխարգելելը. (տեսանյութ) Թող որ «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում մշտապես լինի առաջնային. ՄԻՊ-ի ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են. մանրամասներ Արման Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել ոստիկանների հետ միջադեպից Գեներալ Հայրապետովը երրորդ անձից է իմացել իր՝ պաշտոնից ազատվելու մասին Արսեն Թորոսյանի արդեն նախկին տեղակալի հայրն ԱԱԾ-ում է Գլոբալ տաքացումը զգալիորեն կնվազեցնի աշխատանքի արտադրողականությունը Առաջիկայում շատ արագ պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարումը թույլատրելու հարցը Հայաստանում բացվում է Գլոբալ ինովացիոն համաժողովը Ոստիկան սպանելու ժամանակները Պաշտպանյալի «ծռությունը» Հայտնի կորեացի երգչուհին ինքնասպան է եղել Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն այցելել է վիրավորում ստացած ոստիկանին Համացանցում քննարկում են Ադրբեջանի առաջին տիկնոջ հագուստը (լուսանկարներ) 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանում կտնկվի 10 մլն ծառ. Փաշինյան Մոսկվայի ադրբեջանցիներն աջակցում են Թուրքիայի` Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելուն Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ադրբեջանցի տղան իրեն անվանում է Նիկոլայ Ցիսկարիձեի որդին Պուտինի ավտոշարասյունը ուղեկցել են հեծյալ պահակախմբով (տեսանյութ) Չինաստանում երեխան լույս աշխարհ է եկել պտղապարկի մեջ (տեսանյութ) Գլոբալ տաքացումն ամբողջ աշխարհում լճերին ստիպել է ավելի վառ ծաղկել
Հարցում

ԱՄՆ կա­տա­րե­լիք այցն ըն­դա­մե­նը ֆոր­մալ բնույթ է կրե­լու

«Փաստը» գրում է. «Հայտնի է վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի օրակարգը: Սկզբից նա մեկնելու է Կալիֆոռնիա նահանգ, որտեղ սեպտեմբերի 22-ին մասնակցելու է Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Պարկում նախատեսված հանրահավաքին:

Կալիֆոռնիայում վարչապետը նախատեսում է մասնակցել գործարար համաժողովի, որից հետո մեկնելու է Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ: Այնուհետև Փաշինյանը Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Ինչպես տեսնում ենք, վարչապետի՝ ԱՄՆ կատարելիք այցի շրջանակներում ԱՄՆ որևիցե բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպում չի նախատեսվում, այն պարագայում, երբ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարում էր, թե հայ-ամերիկյան հարաբերությունները շատ բարձր մակարդակում են, և Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպումն իրենց օրակարգում է:

Քաղաքագետները կարծում են, որ ՄԱԿ-ում Փաշինյանը առավելագույնը կարողանա պարզապես լուսանկարվել և երկու բառ փոխանակել նախագահ Թրամփի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Սակայն զարմանալի է, որ Հայաստանի իշխանություններին չի հաջողվել գոնե հանդիպում կազմակերպել վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Պոմպեո ֆորմատով:

Պաշտոնական շրջանակների հետ հանդիպումների բացակայությունը փաստում է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում իսկապես առաջընթաց չկա: Հնարավոր է՝ առաջընթացի իմաստ էլ չկա ԱՄՆ-ի համար, բայց հնարավոր է, որ պարզապես ոչինչ չի հաջողվում անել:

Իսկ հասկանալու համար, թե ինչու է հայ-ամերիկյան հարաբերություններում այսպիսի իրավիճակ ստեղծվել, պետք է խնդիրը դիտարկել մի կողմից աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում, իսկ մյուս կողմից էլ ՀՀ նոր իշխանությունների վարած արտաքին քաղաքականության շրջանակներում:

Աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ շարունակում է բարիդրացիական հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի կողմից խիստ պատժամիջոցների տակ հայտնված Իրանի հետ:

Մյուս կողմից՝ Հայաստանը ոչ միայն շարունակում է դաշնակցային հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, որը նույնպես տևական ժամանակ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ է, այլև ռուսական զորամիավորումների կազմում հայկական մարդասիրական զորախումբ է ուղարկում Սիրիա, իսկ դա բացասական արձագանքի է արժանանում ԱՄՆ-ի կողմից:

Հայաստանը շարունակում է խորացնել իր հարաբերությունները նաև Չինաստանի հետ, որի հետ ԱՄՆ-ն ներկայումս առևտրային պատերազմի մեջ է:

Տնտեսական և ռազմավարական առումով Հայաստանը շատ քիչ հետաքրքրություն է ներկայացնում ԱՄՆ-ի համար, սակայն այդ հետաքրքրության աստիճանը պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական տեղաշարժերով, այլև Հայաստանի քայլերով:

Եվ չնայած մեր երկրի համար ստեղծված ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններին՝ ՀՀ իշխանությունները կարող էին ելքեր գտնել հայ-ամերիկյան հարաբերություններում նոր օրակարգ ձևավորելու և համագործակցությունը խորացնելու համար:

Սակայն դրա փոխարեն ներկայիս իշխանություններն ընտրեցին պասիվ գործելակերպ, քանի որ հույս ունեին, թե հենց ԱՄՆ-ն պետք է հետաքրքրություն ցուցաբերի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության նկատմամբ, սակայն այդ հույսերը սին դուրս եկան, իսկ հարաբերությունների զարգացումը մնաց «կոտրված տաշտակի առաջ»:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ Փաշինյանը, չնայած ԱՄՆ-ում մեծաթիվ հայ համայնքի առկայությանը, այս մեկուկես տարվա ընթացքում չկարողացավ նախաձեռնողականություն ցուցաբերել ԱՄՆ-ի հետ գործակցության խորացման ուղղությամբ, իսկ այդ ընթացքում Ալիևին հաջողվում էր Թրամփի կողմից շնորհավորանքներ և նամակներ ստանալ:

Թերևս Փաշինյանը, տրվելով հետհեղափոխական էյֆորիայի ալիքին և հիմնականում կենտրոնանալով նախկին իշխանությունների դեմ պայքարին, հենց սկզբից անտեսեց մեր արտաքին քաղաքականության ամերիկյան ուղղությունը, այլապես լուրջ պրոֆեսիոնալ թիմ կհավաքեր, որը ջանքեր կգործադրեր ամերիկյան պետական շրջանակների հետ հարաբերվելու, հայ-ամերիկյան օրակարգ ձևավորելու համար»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

website by Sargssyan