Այսօր՝ 09 օգոստոսի 2020թ., 00:00
Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը «Բավարիա» - «Չելսի»․ Մեկնարկային կազմերը Զախարովան Մինսկում 33 ռուսաստանցու ձերբակալության պատմությունը երրորդ երկրի սադրանք է անվանել Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք Բելառուսում ընտրություններից չորս օր առաջ արտահերթ քվեարկել է ընտրողների 32.24 տոկոսը Թուրքիան պատրաստակամություն է հայտնել վերականգնելու Բեյրութի նավահանգիստը Սերխիո Ռամոս․ Ավարտվում է տարօրինակ մի մրցաշրջան, որը բոլորի համար ծանր էր Պիրլոն Յուվենթուսի մարզիչի թեկնածու Հոլանդիայի դեսպանի կինը մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից ստացված վնասվածքներից Քաղաքացին կոտրել է քաղաքապետարանի պատուհանները Բեյրութի կենտրոնում բախումներ են սկսվել Կորոնավիրուսի դեմ ղազախական պատվաստանյութի մշակողները փորձարկել են այն իրենք իրենց վրա Հոնկ Կոնգը կաջակցի Պեկինին ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների հարցում Շիրակը հաղթեց 3:2 հաշվով Պաուլա Յակուբյանը և ևս 3 պատգամավոր հրաժարակիան են տվել Յուվենթուսը պաշտոնանկ արեց Սարիին Կատալոնիան այլևս չի ճանաչի Իսպանիայի թագավորին Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավելի քան 60 մարդ է անհայտ կորել Յուվենթուսը ցանկանում է պայմանագիր կնքել Զիդանի հետ Բուլղարիայում ցուցարարները վրանային ճամբարներով շրջափակել են Սոֆիայի կենտրոնը Ինչպե՞ս կդրսեւորվի COVID-19-ի համավարակը 2021-ին եւ դրանից հետո Կորոնավիրուսով վարակվածների թվով հատեցինք 40 հազարի սահմանը «Իմ քայլը» ժողովրդին. «Դուք ապրեք գեղեցիկ երազներով, իսկ մենք իրական փողերով» Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան Գվարդիոլա. Գոհ եմ «Մանչեսթեր Սիթիի» խաղից Գիտափորձի ժամանակ վարազը փախել է ֆինլանդացի գիտնականներից՝ հատելով Ռուսաստանի սահմանը Ֆրանսիան եւ Գերմանիան դադարեցրել են ԱՀԿ-ում բարեփոխումների շուրջ բանակցությունները «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է Երևան–Թեհրան–Երևան թռիչքները Ղազախստանից դեպի Ռուսաստան ուսանողների մուտքը ժամանակավորապես փակ է Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը Բեյրութում բուժքույրը հիվանդանոցի փլատակներից փրկել է երեք նորածնի կյանքը Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը Հերթական սկանդալը ԱԱԾ-ում Ադրբեջանի խոշոր ախորժակը եւ ակնհայտորեն ձախողված պլանները Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Կրակոցներ Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակողն ինքը չի եղել ԱՄՆ-ի պատժամիջոցները Հոնկ Կոնգի դեմ Մինչև աշուն գործազուրկների թիվը 80 000-ով կավելանա․ Գագիկ Մակարյան Հունգարիայի վարչապետը ներգաղթյալներին համեմատել է կենսաբանական ռումբի հետ Ռեալ Մադրիդ - Վարան 1:2, Յուվենտուս - Սարի 1:2 Արայիկ Հարությունյանը պագևներ է հանձնել անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին (լուսանկարներ) «Սա անարդյունավետ քաղաքականություն է՝ չի համապատասխանում օրենքի պահանջին». Տարոն Սիմոնյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին Ընդունելության քննությունները կարելի է համարել ձախողված. Աննա Կոստանյան Ես որևիցե մեկի հետ վեճի չեմ բռնվել, որևիցե մեկին զենքով, ձեռքով չեմ հարվածել. Վահե Էնֆիաջյան Նախարարությունում դասերի վերսկսման վերաբերյալ 3 տարբերակ է քննարկվում Կոչ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշանություններին, համայն հայությանը «Կորսված փողեր եւ հույսեր». Ինչպես են մսխվում մեր փողերը (Փաստավավերագրական ֆիլմ) Իտալիայում հայտնաբերել են ֆուտբոլի հավաքականի խաղացողների համար 1990-ին պատրաստված 50 ոսկե ձուլակտոր Բեյրութի պայթյունի հետեւանքով 4 հիվանդանոց է վնասվել Ինչո՞ւ «հեղափոխական իշխանություններն» անտեսեցին ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները․ Սերժ Սարգսյան ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 160 000-ը Մարդաորսը Հայաստանում շարունակվում է. հերթը հասավ Ռոբերտ Նազարյանին Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը ժամանակավորապես փակ կլինի. Երեւանի քաղաքապետարան Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործով նշանակվեց դատաքննություն. կողմերն առարկություն չունեին Ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին. Սերժ Սարգսյան Ոչ լրիվ փաստաթղթերով ինքնազբաղ անձինք նույնպես փոխհատուցում կստանան Հարգելի ոստիկանություն, գուցե բոլոր ոչ իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք՝ երբեք-երբեք չբողոքելու օգոստափառ իշխանություններից Ձեր գլուխը միայն ուտելու համար է Արսեն Թորոսյանի մահաբեր եւ փողաբեր արկածները Օվացիա, պողոսներ, եկա՜վ նամակը Տարոն Մարգարյանին անուն կպցնելով տակից հանգիստ անում եք ձեր կեղտոտ գործերը Համբերություն ենք մաղթում Հրայր Թովմասյանի նախկին ատամնաբույժին և ներկա վարսավիրին հատուկ քննչական ծառայության հետ սպասվող հարաբերություններում Լիբանանում քննարկում են պայթյունի մի քանի վարածներ, այդ թվում «արտաքին ներգործությունը» Արմեն Թավադյանի շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը կվերացվի 68 համարի երթուղին չի սպասարկվում, գծատերը բարձրացրել է վարորդների օրավարձը Ինչպես է Ալրաղացի Լյովը տեղափոխվել Հայաստան (տեսանյութ) Արմեն Թավադյանի գործով դատական նիստում կրքերը բորբոքվեցին. Զերծ մնացեք օրինական ուժի մեջ մտած ակտերին գնահատական տալուց «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 3 Մենք իրավունք չունենք Ջերմուկը դարձնել Չեռնոբիլ․ Նաիրա Զոհրաբյան Բեյրութի պայթյունից փրկված հայը Քանյե Ուեսթը ձախողված է համարել նախագահական ընտրություններին իր մասնակցությունը Մհեր Դավիդյանցը լքում է Նորք ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնը Հայտնաբերվել է կորոնավիրուսի թույլ կողմը Մարս մոլորակի եւ Լուսնի վրա կան 10-յակ կիլոմետրեր ձգվող քարանձավներ․ գիտական տեսակետ Չարենցավանում 17 վայրկյանում Tellcell-ի տերմինալ են գողացել Կամ հերքի, որ պապս դավաճան ա եղել, կամ դատի եմ տալու. Նիկոլ Փաշինյանի նամակը՝ Բորիս Մուրազիին Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ դատական նիստը (տեսանյութ)
Հարցում

Թրամփի ամենամեծ սխալը կլինի Իրան ներխուժելը

Միջուկային զենք ձեռք բերելու հարցում Իրանին իսկապես խոչընդոտող ռազմական գործողություններ կարող են հանդիսանալ ԱՄՆ-ի կողմից Իրան ներխուժումն ու երկրի օկուպացիան եւ հետագայում իշխանության փոխանցումը Վաշինգտոնի բարեկամ ռեժիմին, որը կաջակցի Իրանի ոչ միջուկային կարգավիճակին: Սակայն չնայած նրան, որ ԱՄՆ-ում ցանկանում են կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը, ոչ մի լուրջ դիտորդ գրեթե երբեք չի առաջարկում այդ տարբերակը, գրում է The National Interest-ը:

Մասնավորապես, դա բացատրվում է Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի հոգնածությամբ: Սակայն պատճառներն առավել խորն են. չնայած նրան, որ Իրանի զինված ուժերը զգալիորեն զիջում են ԱՄՆ-ի զինված ուժերին, վերջիններիս չի հաջողվում արագ եւ էժան ճանապարհով գրավել Իրանը, ինչպես եղավ Իրաքի եւ Աֆղանստանի դեպքում: Թեհրանը, փաստացի, կարող է ամերիկացի զինվորականներին ստիպել զերծ մնալ նման գործողություններից:


ԱՄՆ-ի ներխուժումից իրեն պաշտպանելու Իրանի կարողությունը սկսվում է նրա աշխարհագրությունից: Ինչպես գրում է Stratfor-ը.

«Իրանն ամրոց է՝ 3 կողմից շրջապատված լեռներով եւ կենտրոնում անապատով չորրորդ օվկիանոսով, չափազանց դժվար է գրավման համար»:

Չնայած նրան, որ «ջրի զսպող հատկությունը» ցամաքի վրա ներխուժումն առավել նախընտրելի է դարձրել ներխուժող կողմի համար, բարձր ճշգրտությամբ զինամթերքի դարաշրջանը դժվարեցրել է հատկապես ջրից ներխուժումը: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ը վճռականորեն կնախընտրեր Իրան ներխուժել ցամաքային սահմաններից, ինչպես տեղի ունեցավ Իրաքի դեպքում 2003 թվականին:

Ցավոք, այդ առումով տարբերակները շատ չեն: Առաջին հայացքից, Աֆղանստանի արեւմուտքից ներխուժման սկիզբը կարող է առավել հավանական ճանապարհ լինել՝ հաշվի առնելով այն, որ այնտեղ արդեն ամերիկյան զորքեր կան: Սակայն դա եւս լավագույն տարբերակը չէ:

Սկսենք նրանից, որ նյութատեխնիկական ապահովման տեսանկյունից Աֆղանստանի արեւմուտքում ներխուժման խոշոր ուժերի ստեղծումը մղձավանջ կլիներ, հատկապես ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման ֆոնին:

Սակայն առավել կարեւոր է սահմանային շրջանի աշխարհագրությունը: Առաջին հերթին, սահմանային շրջանի երկայնքով կան մի քանի ոչ մեծ լեռնաշղթաներ: Աֆղանստանի հետ սահմանից մինչեւ Իրանի խոշոր քաղաքներ տանող ճանապարհը 2 խոշոր անապատային շրջանների՝ Դաշտ-Լուտի եւ Դաշտ-Կավիրի հատում կպահանջի:

Դաշտ-Կավիրը հատկապես ամենասարսափելին է, քանի որ դրա ավազաբլուրները սորուն ավազների են նման:

Իրանի արեւմտյան սահմանները հետաքրքրություն չեն ներկայացնում ԱՄՆ-ի համար: Իրանը հյուսիս-արեւմուտքում հատում է Թուրքիայի՝ ԱՄՆ-ի դաշնակցի հետ: Անկարան ԱՄՆ-ին մերժել էր Իրաք ներխուժելու համար իր տարածքն օգտագործելու հարցում: Եվ չնայած դրան՝ Թուրքիայի հետ սահմանին Զագրոս լեռներն ու Իրաքի մեծ մասը այդ երթուղով խոշոր ներխուժումը չափազանց դժվար կդարձնեն:

Իրանի արեւմտյան սահմաններին միակ բացառությունը հարավային կետում է, որտեղ Տիգրիս եւ Եփրատ գետերը միանում են՝ ձեւավորելով Շատտ-էլ-Արաբ ջրային ճանապարհը: Այդ երթուղին 1980-ականներին օգտագործում էր Սադամ Հուսեյնը: Ցավոք, ինչպես հայտնաբերեց Սադամը, այդ տարածքը ճահճացած էր եւ հեշտ էր պաշտպանել: Բացի այդ, իրանական տարածք անցնելուց անմիջապես հետո զինվորականները բախվեցին Զագրոս լեռների հետ:

Այդպիսով, ԱՄՆ-ը պետք է ներխուժի Իրան իր հարավային ափային գծից, որը ձգվում է մոտ 800 մղոն եւ բաժանված է Պարսից եւ Օմանի ծոցերին հարակից գետափերի միջեւ: Իրանը հենց նման սցենար էր պատրաստում քառորդ դար շարունակ: Մասնավորապես, Իրանը կենտրոնացել էր այդ շրջանում ԱՄՆ-ի դեմ հակազդման ռազմավարության իրականացման համար հնարավորություներ ձեռք բերելու ուղղությամբ՝ մեծ քանակությամբ հրթիռներ, դրոններ, սուզանավեր եւ նռնակներ օգտագործելով:

CNA-ում իրանյան հետազոտությունների ծրագրի տնօրեն Մայքլ Քոնելը նշել է. «Աշխարհագրությունն իրանյան ռազմածովային պլանավորման առանցքային տարրն է: Ծոցի սահմանափակ տարածքը, որի լայնությունը բազմաթիվ վայրերում կազմում է 100 ծովային մղոնից պակաս, սահմանափակում է խոշոր վերգետնյա միջոցների մանեւրությունը, ինչպիսիք են ավիակիրները: Ծովի հյուսիսային ափը լի է քարքարոտ ծովախորշերով, որոնք հարմար են տեղանքը քողարկելու եւ փոքր նավերով աշխատելու համար: Իրանցիները նաեւ ամրապնդել են բազմաթիվ կղզիներ Պարսից ծոցում, որոնք տեղակայված են գլխավոր ծովային ուղիներում»:

Միացյալ Նահանգները կկրեն զգալի վնաս եւ կորուստներ՝ փորձելով տեղադրել պլացդարմ Իրանի հարավում: Սակայն Ամերիկայի խնդիրները չեն սահմանափակվի այդ պլացդարմի ստեղծմամբ, քանի որ միեւնույն է անհրաժեշտ կլինի գրավել Իրանի մնացած մասը: Իսկ աշխարհագրությունը կլինի ի օգուտ Իրանի, քանի որ երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքները տեղակայված են հյուսիսում, եւ անգամ ամենալավ հանգամանքների դեպքում դրանց հասնելը հեշտ չի լինի:

Իրաքում եւ Աֆղանստանում Միացյալ Նահանգները հայտնաբերել են, որ երկիրը գրավելը դյուրին խնդիր է: Սակայն դա բավականին թանկարժեք գործ է: Չնայած Իրանի շրջափակումը կլինի առնվազն այնքան բարդ, որքան Իրաքի եւ Աֆղանստանի շրջափակումը՝ անգամ Իրան ներխուժումը կլինի չափազանց բարդ խնդիր: Հետեւաբար, չնայած Իրանի գրավումը ամենակայուն միջոցն է միջուկային զենքի ստեղծումը կանխարգելելու համար, Վաշինգտոնը քիչ հավանական է, որ կփորձի դա անել առաջիկայում:

website by Sargssyan