1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 հոկտեմբերի 2019թ., 00:00
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն նույնպես թանկացել է Ադրբեջանի օդուժը համալրվեց ռադիոլոկացիոն նոր կայանով Սիրիական բանակը 5 տարվա մեջ առաջին անգամ մտել է Ռաքքա. «ՌԻԱ Նովոստի» Արքայադուստր Դիանայի հետքերով. Քեմբրիջի դուքսն ու դքսուհին այցելել են Պակիստանի Չիթրալ շրջան (լուսանկարներ) «Քանի՞ սիրիացի փախստականի եք ընդունել դուք». Էրդողանը՝ Արաբական պետությունների լիգային Նոր թրենդ. զգեստ օղազրահից, որ «կզինաթափի» ցանկացած տղամարդու (լուսանկարներ) Զավորոտնյուկի Instagram-յան էջում նրա հիվանդության մասին նոր հաղորդագրություն է հայտնվել ԱՄՆ-ը կիբեռգրոհ է իրականացրել Իրանի դեմ Airbus-ի ներկայացուցիչները Հայաստանում ծանոթանում են համագործակցության հեռանկարներին Կալիֆոռնիայում նավթապահեստարանում խոշոր հրդեհ է բռնկվել Մարզական ակումբում ձանձրացած անվտանգության աշխատակիցն իրեն ձեռնաշղթայել է եւ չի կարողացել ազատվել Ընդդիմադիրները թույլ չեն տվել Քերի Լեմին ընթերցել ուղերձն օրենսդիր ժողովին Երևանում մինչև հոկտեմբերի 20-ը տեղումներ չեն սպասվում Ռուսաստանը «թույլ չի տա բախումներ թուրքական և սիրիական ուժերի միջև» Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) դատապարտում է «Հայելի» ակումբի դեմ հարձակումը Նոր ուղղությունների համար կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում կգործեն նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ․ Նիկոլ Փաշինյան Էրդողանը Պուտինի հրավերով կմեկնի Ռուսաստան Ստոկհոլմում քննարկվել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները Ամեն տարի չենք կարող ստվերից 62 մլրդ դրամ գերավճար ապահովել. պետք է տնտեսությունն աճի. Դավիթ Անանյան Հայկական կոնյակը կորցրել է իր որակը, քանի որ հայկական խաղողի սպիրտով չի արտադրվում. Հրաչ Բերբերյան Ինչո՞ւ է Անկախության օրը Գյումրիում քիչ ՀԴՄ կտրոն տպվել. Դավիթ Անանյանի պարզաբանումը Կրասնոյարսկում տղամարդիկ դաժանորեն սպանել են մարզիկին և տեսանյութը հրապարակել համացանցում (տեսանյութ) Հանդիպմանը ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու տեսլականը. Իգոր Պոպով Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պետք է լինի մեզ համար. Ավետիք Չալաբյան Հայաստանի բնակչությունը համատարած կասկածելի որակի աղ է օգտագործում. կոմբինատի տնօրեն Կառավարությունը 500 հազար դոլար կբաժանի Փաշինյանին գովաբանող լրատվամիջոցներին Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ. ՔԿ Գիտնականները հետեւել են երջանկության մակարդակին վերջին 200 տարում Այսօր առավոտյան հարձակման ենթարկված ոստիկանները պարգեւատրվել են. մեկը՝ հետմահու Երևանից Եվրոպա ավիատոմսեր՝ սկսած 30 եվրոյից. Ryanair-ը գալիս է Հայաստան ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ ձրիակե՛ր Շվեդիան չեղյալ է հայտարարել Թուրքիա ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիան անհանգիստ չէ պատժամիջոցների սպառնալիքներից եւ կշարունակի գործողությունը Սիրիայում. Էրդողան Կանադան ժամանակավորապես դադարեցրել է սպառազինության վաճառքը Թուրքիային Երգիչ-երգչուհիներից մեկի հանդեպ քրգործ է հարուցվել, մեկի նկատմամբ էլ կհարուցվի. Անուններ են հայտնի Գիտնականները պատմել են լուսնային նոր հանելուկի մասին «Սանիթեքի» հետ եղել է գաղափարների մարտ, ի վերջո, մենք քրգործ հարուցեցինք». Դավիթ Անանյանը մանրամասներ հայտնեց Արմեն Գյուլբուդաղյանց. Հաջորդ երկու խաղում դաշտ ենք դուրս գալու հաղթելու համար Ակցիա Թբիլիսիում՝ ի աջակցություն Սիրիայում Թուրքիայի գործողությունների Պեսկովին նվիրված զենքը արժեցել է 6000 դոլար Կիևը կոչ է արել Եվրոպային խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Մոսկվայում հայ դերասանին «բանկի աշխատակիցները» կողոպտել են Այս պահի դրությամբ 114 հազար մեքենա է ներկրվել Հայաստան. նախորդ տարի 60-63 հազարով պակաս է եղել. ՊԵԿ Թուրք հետախույզին ուղարկեին Հայաստան՝ այսպիսի վնաս չէր տա գյուղատնտեսությանը, ոնց որ մերոնք տվեցին. Հրաչ Բերբերյան ՊԵԿ նախագահն ամեն ամիս ինքն է հաշվարկում բոլոր աշխատակիցների պարգեւավճարները. Դրանք միշտ լինելու են. Դավիթ Անանյան «Պոբեդա» ավիաընկերությունը, որը թռիչքներ է իրականացնում Հայաստան, 40%-ով բարձրացնում է տոմսերի գները Սլովակիայում դեկտեմբերին հնարավոր է կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Այս տարվա 9 ամիսների կտրվածքով մոտ 85,5 մլն դրամով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել, կամ 37,7 տոկոսով ավելի. ՊԵԿ Զանգվածային թունավորումից հետո վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ՍԱՏՄ Իշխանությունը ծնում է նոր վահե գրիգորյաններ... Ինչպես անել, որ հունվարի 1-ից հետո ներկրվող մեքենաների համար կիրառվի մաքսազերծման հին կարգը. Կա նման հնարավորություն ՄԻԵԴ-ում Քոչարյանի գործով ձևավորված Մեծ պալատի խնդիրը լինելու է հնարավոր խախտումները կանխարգելելը. (տեսանյութ) Թող որ «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում մշտապես լինի առաջնային. ՄԻՊ-ի ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են. մանրամասներ Արման Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել ոստիկանների հետ միջադեպից Գեներալ Հայրապետովը երրորդ անձից է իմացել իր՝ պաշտոնից ազատվելու մասին Արսեն Թորոսյանի արդեն նախկին տեղակալի հայրն ԱԱԾ-ում է Գլոբալ տաքացումը զգալիորեն կնվազեցնի աշխատանքի արտադրողականությունը Առաջիկայում շատ արագ պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարումը թույլատրելու հարցը Հայաստանում բացվում է Գլոբալ ինովացիոն համաժողովը Ոստիկան սպանելու ժամանակները Պաշտպանյալի «ծռությունը» Հայտնի կորեացի երգչուհին ինքնասպան է եղել Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն այցելել է վիրավորում ստացած ոստիկանին Համացանցում քննարկում են Ադրբեջանի առաջին տիկնոջ հագուստը (լուսանկարներ) 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանում կտնկվի 10 մլն ծառ. Փաշինյան Մոսկվայի ադրբեջանցիներն աջակցում են Թուրքիայի` Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելուն Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ադրբեջանցի տղան իրեն անվանում է Նիկոլայ Ցիսկարիձեի որդին Պուտինի ավտոշարասյունը ուղեկցել են հեծյալ պահակախմբով (տեսանյութ) Չինաստանում երեխան լույս աշխարհ է եկել պտղապարկի մեջ (տեսանյութ) Գլոբալ տաքացումն ամբողջ աշխարհում լճերին ստիպել է ավելի վառ ծաղկել Ձյուդոիստները սև գոտի են նվիրել Վլադիմիր Պուտինին (տեսանյութ) Թուրք տգետ հոգեւորականը վիրավորել է հայերին Հոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է Ռուսաստանում առաջին անգամ կիրառել են տուգանք «ֆեյք նորությունների» համար Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի շուրջ զարգացումները Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ վերադառնալու որևէ հեռանկար չեմ տեսնում. Զատուլինը պատասխանել է ադրբեջանական բողոքին Անցումայինի «կնքահոր» գաղտնի այցը Կամավոր վաղ կենսաթոշակի անցնելը խնդրահարույց է հենց կամավորության առկայության տեսանկյունից
Հարցում

«Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ում կադրային ջարդ ու համատարած կրճատումներ են

«Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ում կադրային ջարդ ու համատարած կրճատումներ են սկսվել։ Ընկերությունը, որը պատկանում է Հակոբ Արշակյանի գլխավորած բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, հուլիսից ղեկավարում է Մուշեղ Միլիտոնյանը՝ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի որդին։

Հենց նա էլ, նոր Հայաստանի «հեղափոխական» ոգուն համապատասխան, որոշել է փորձառու եւ բանիմաց աշխատակիցներին համատարած կրճատել՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Եվ պարզ չէ, թե ովքեր կփոխարինեն նրանց, հատկապես, որ ոլորտը շատ յուրահատուկ է՝ պրոֆեսիոնալ մասնագետների դժվար է գտնելը, որոնք կկարողանան հմտորեն աշխատել հեռահաղորդակցության ցանցի, հեռուստաաշտարակի հետ։ Բայց սա, բնականաբար, նոր Հայաստանի չինովնիկներին քիչ է հետաքրքրում․ իրենց պետք է կրճատել՝ կրճատում են, անունը դնում օպտիմալացում, բարեփոխում, երիտասարդացում։ ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը մեր հարցին, թե ճի՞շտ է, որ մոտ 6 տասնյակի հասնող աշխատակիցների աշխատանքից ազատման ծանուցումներ են ուղարկել եւ ի՞նչ նպատակով, ասաց․ «Աշխատանքային կրճատումներ են տեղի ունենում հիմնարկում, բոլոր կրճատվողները կրճատվում են օրենքին համապատասխան»։

- Օրենքի ո՞ր դրույթին համապատասխան։

- Բոլոր կրճատվողները թոշակառու են՝ 65-ից բարձր տարիքով։

- Իսկ ովքե՞ր են նրանց փոխարինելու։

- Սերնդափոխություն է՝ նրանց հետեւից նրանց տեղակալներն են գալու, գլխավոր մասնագետները եւ այլն։

- Այսինքն՝ միայն թոշակառու լինե՞լն է պատճառը, որ նրանք չաշխատեն այդ հիմնարկում։

- Հիմնականում կրճատումները, այո, վերաբերելու են տարիքով աշխատողներին։

- Իսկ աշխատանքային փորձը, ստաժը, կարողությունները, հմտությունները հաշվի չե՞ն առնվում ձեզ մոտ։

- Բոլորի փորձն էլ մենք հարգում ենք եւ պատրաստվում ենք պատվով ճանապարհել նրանց։ Խնդիրը հետեւյալն է, որ չենք ցանկանում որեւէ մեկին բացառություն անել, որովհետեւ բոլորի փորձն էլ հարգելի է։

- Իսկ արդյոք դրանից հետո ավելի փորձառուներ կգա՞ն, կկարողանա՞ն ավելի արդյունավետ իրականացնել աշխատանքը։

- Միանշանակ՝ կկարողանան, որովհետեւ կրճատվողներին փոխարինողներ են պատրաստվել այս տարիների ընթացքում, եւ էդ փոխարինողներն են շարունակելու։ Այն տեղերում, որտեղ տեխնիկական աշխատողներ են, տեխնիկական կրթությամբ եւ բազմաթիվ տարիների փորձառությամբ մարդիկ են գալու։

- Որքանով տեղյակ եմ, բավականին յուրահատուկ ոլորտ է, եւ հեշտ չէ լավ մասնագետ գտնելը։

- Մեր մասնագետները լինելու են հենց տեղից, դրսից չեն գալու՝ 99 տոկոսով։

- Հիմա Դուք վստա՞հ եք, որ այն մարդիկ, որոնք ընդամենը թոշակի տարիքի են հասել, չեն կարողանալու, օրինակ, եւս մեկ տարի արդյունավետ աշխատել։

- Թոշակի տարիքի մասին չգիտեմ՝ Դուք ինչ հետեւություններ եք անում, մասնագետներ կան, որոնք 73-74 տարեկան են։

- Շատ լավ, եթե 73 տարեկանը կարողանում է նույն առույգությամբ կատարել իր աշխատանքը, ի՞նչն է խանգարում, որ նրան պահեք։

- Հիմա իրեն փոխարինելու է ավելի երիտասարդ կադր, որը նույնպես երկար տարիներ աշխատել է, էդ աշխատանքի մեջ արդեն հմտացել է, կփոխարինի նորմալ։

- Պարզապես նոր կառավարության փորձն աչքի առաջ ունենք, երբ փորձառուները գնում են, նրանց փոխարինելու են գալիս անփորձներն ու ոչ պրոֆեսիոնալները։

- Էդ առումով հանգիստ եղեք, մենք որեւէ մեկին՝ ոչ պրոֆեսիոնալ, չենք ընդունի աշխատանքի։ Բոլորը պատրաստել են համապատասխան կադրեր՝ բացառությամբ մի քանի տեղերի, որոնք հնարավոր է՝ էդ կադրերը դրսից բերվեն։

- Իսկ նրանց, որոնց աշխատանքից ազատման ծանուցագիր եք ուղարկել, փոխարենը այլ աշխատանք առաջարկե՞լ եք, ինչպես նախատեսված է Աշխատանքային օրենսգրքով։

- Օրենսգրքով նախատեսված է հետեւյալը․ մենք ունենք ժամկետային պայմանագիր, քանի որ նրանք արդեն վաղուց թոշակի տարիքից անցել են, բոլորի հետ կնքվում է ժամկետային պայմանագիր։ Ժամկետային պայմանագիրն ավարտվելուց 10 օր առաջ՝ ըստ օրենսդրության, տեղյակ ենք պահել։ Ներկա պահին պրոցեսն ավելի շուտ ենք սկսել, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն դրան։

website by Sargssyan