Կիևում աղյուսով հարվածել են պատգամավորի գլխին
Կիևում հարձակվել են Ռադայի պատգամավոր Վլադիմիր Նազարենկոյի վրա: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին՝ վերջինիս պաշտոնական լիազորությունների կատարման ժամանակ:
Հաղորդվում է, որ հարձակման պահին Նազարենկոն գտնվել է ապօրինի կառուցված շինության տարածքում՝ Ժելեզնոդորոժնի փողոցում: Իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալիս նա գլխին հարված է ստացել աղյուսով:
«Ներկա դրությամբ պատգամավորի վիճակը նորմալ է, սպասում են շտապօգնության ժամանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարձակում գործած անձը ձերբակալվել է: