Վարչապետը Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին։
Հիշեցնենք, որ Արման Սարգսյանին այդ պաշտոնում նշանակելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր երեկ՝ Կառավարության նիստի ժամանակ։
Երեկ ավելի ուշ արդեն նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Արման Սարգսյանին այդ պաշտոնում նշանակելու մասին որոշումը։