Դասադուլ ու բողոքի երթեր Գնդեվազում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. ուղիղ
Գնդեվազ գյուղի բնակիչներն այսօր վաղ առավոտից խաղաղ անհնազանդություն են իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:
Դպրոցականները դասադուլ են հայտարարել և քիչ անց միանալու են հարակից համայնքների դպրոցների աշակերտներին, որոնք ևս դասադուլ են իրականացնում:
Ինչպես արդեն հայտնել էինք, օրերս Ջերմուկում ընթացող բաց քննարկման ժամանակ Շիրակ Բունիաթյանը հայտարարեց, որ եթե կառավարությունը 10 օրվա ընթացքում քայլեր չձեռնարկի Ամուլսարի շահագործման հարցը դադարեցնելու վերաբերյալ, ապա իրենք կորդեգրեն պայքարի խաղաղ ու ոչ բռնի ձևը, որի մեջ մտնում են գործադուլները, դասադուլները, ընդ որում, ոչ միայն Հայաստանում, դրա մեջ մտնում են նաև զորահավաքները: