Ինչպես են պատասխանել նախարարներն իրեն մոտալուտ հրաժարականների մասին հարցին
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո մամուլում ակտիվ լուրեր են շրջանառվում, որ ՀՀ վարչապետը պաշտոնից կազատի մի շարք նախարարների, այդ թվում՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանին, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
168.am-ը Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք իր հնարավոր հրաժարականի մասին խոսակցությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը։
«Մամուլն ամեն ինչ կարող է գրել»,- կարճ պատասխանեց Էրիկ Գրիգորյանը և շտապեց Կառավարության նիստին։
Իսկ Զարուհի Բաթոյանը մեր հարցը լսելուց հետո այն թողեց անարձագանք։