Որոշում եմ կայացրել ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել. Փաշինյան
Ես կայացրել եմ որոշում ԱԱԾ տնօրենի տռեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԺ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին նշանակել է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար:
«Տեղակացնեմ, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ է սա եւ մեր գործընկերները այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն ղեկավարելու երկու համակարգերը: Ես ուզում եմ հաջողություն մաղթել եւ շնորհավորել մեր գործընկերներին: Ֆորմալ առումով մենք սպասում ենք նախագահի կողմից այդ հրամանագրերի ստորագրմանը եւ հրապարակմանը»,-ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմումներ էին ներկայացրել։