ԱԱԾ մամուլի կենտրոնի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից․ նա նշանակվել էր 8 օր առաջ
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Վահագն Բոյաջյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին նաեւ, որ այս պահին ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար չկա։
Նշենք, որ Վահագն Բոյաջյանն այդ պաշտոնին էր նշանակվել 8 օր առաջ՝ սեպտեմբերի 10-ին։