1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 07 դեկտեմբերի 2019թ., 00:00
Անին տխուր էր. Կարո Փայլանն այցելել է Անի (լուսանկարներ) Դատական համակարգը ծանր ապտակ ստացավ (տեսանյութ) Բռնաբարության զոհ դարձած կնոջն այրել են դատարանի ճանապարհին Կլիմայի չվերահսկվող փոփոխությունը կարող է համաշխարհային տնտեսության վրա 23 տրլն դոլար նստել. ներդրողներ Ավելի քան 50 սպիտակ արջ «շրջափակել» է հեռավոր սիբիրյան գյուղը (տեսանյութ) Կպչուն ժապավենով պատին ամրացված բանանն ամերիկյան ցուցահանդեսում վաճառքի է հանվել 120 000 դոլարով Երեխաներն ունակ են հանպատրաստից հորինել ժեստերի լեզուներ Խաղաղ օվկիանոսում նոր երիտասարդ հրաբուխ են հայտնաբերել «Այսօր Թուրքիան ինքն է խաղի կանոններ թելադրում». Էրդողան Քիմ Քարդաշյանի հուզիչ գրառումը որդու տարեդարձի առթիվ (լուսանկարներ) Պլաստիկե աղբն Ալյասկա է հասել. ամերիկացի լուսանկարչի ֆոտոշարքը մտածելու տեղիք է տալիս (լուսանկարներ) Ռուսաստանում տղամարդը Ֆինլանդիայի հետ կեղծ սահման է կառուցել և 10 000 դոլար շորթել միամիտ ներգաղթյալներից Եվրոպան բախվում է լուրջ սպառնալիքի իր քաղցրահամ կենսաբազմազանության հարցում Թանկարժեք զարդերի խանութի թալանման փորձի հետևանքով 4 մարդ է մահացել (տեսանյութ) Քանյե Ուեսթը նոր (թվով երկրորդ) օպերան կբեմադրի՝ «Մարիա» Իրավաբանի բակալավրի դիպլոմ ունեցող անձը կկարծի, թե սա տեղի է ունեցել միջին աֆրիկյան որեւէ գաճաճ պետությունում. Ղազինյան Սաադ Հարիրին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել օգնել Լիբանանին Ասպիրինը մեծացնում է քաղցկեղը հաղթահարելու հնարավորությունները. հետազոտություն Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները Կլիմայական փոփոխությունները բրինձը թունավոր են դարձնում «Միսս Տիեզերք 2019» մրցույթի մասնակիցները՝ առանց դիմահարդարման. հրապարակվել են լուսանկարները Քնի ո՞ր ռեժիմը կարող է երկարացնել կյանքը Ալյոնա Սվիրիդովան պարզաբանել է՝ ինչու չի ամուսնանում հայ երիտասարդ ընկերոջ հետ Պակիստանի գեղեցկության մրցույթի հաղթողն ավտովթարի զոհ է դարձել Ռուս երիտասարդներն Ամանորյա արձակուրդը նախընտրում են անցկացնել Հայաստանում Ռոբերտ դե Նիրոն հայտնել է, թե որ դերն է իրեն դժվարությամբ տրվել ԵՄ-ն որոշել է արգելել Facebook Libra-ն Թուրքիան պնդում է, որ S-400 հրթիռների գործարքը քաղաքական ենթատեքստ չունի Հունաստանը վտարում է Լիբիայի դեսպանին Լեհաստանում կասեցրել են 517 միլիոն դոլար արժողությամբ կոլումբիական կոկաինի ներկրումը Եվրոպա Ֆրանսիայում հայտնաբերել են պալեոլիթյան «Վեներայի» նոր արձանիկ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ում գրանցված Evil Corp ընկերության հետ կապված 17 ֆիզիկական և 7 իրավաբանական անձանց դեմ Դատարանը Ֆիլիպ Կիրկորովին պարտավորեցրել է 651 000 եվրո վճարել լատվիական բանկին Բերման են ենթարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրամի տնօրենին ԱՄՆ կարող է լրացուցիչ զորախումբ ուղարկել Մերձավոր Արևելք Ավագանու անդամը նիստին մասնակցում է փոքրիկի հետ. (տեսանյութ) «Օտարերկրացի ներդրողը պետք է առավոտն արթնանա, իրիկունը չամադաններով փողերը բերի Հայաստա՞ն». Փաշինյան. Տեսանյութ Փաստորեն նախարարությունում մի սինխրոն թարգմանիչ չկա՞ր,որ ճիշտ,բառացի թարգմաներ Արցախյան բանակցություններում ստեղծվել է ծայրաստիճան ոչ հայանպաստ իրավիճակ Դե կարդացեք եւ հասկացեք Նիկոլը ինչ թեզերով է շփվում խմբակցության փակ նիստերի ժամանակ Երվանդ Բոզոյան․ ԱԳՆ կեղծիքի, Արցախի խնդրից շեղումների, Փաշինյանի օրակարգի մասին Դոլարի փոխարժեքը հատեց 478 դրամի սահմանագիծը. եվրոն եւս թանկացել է Պեսկովը հայտնել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպումից սպասելիքները լավատեսական են Ռուսական հեռուստաալիքի եթերում առաջին անգամ «միջուկային ճամպրուկը» ցուցադրել են բաց վիճակում (տեսանյութ) Վանում ընդդիմադիր պաշտոնյաների են ձերբակալել Մեկ շաբաթում հաշվարկվել է 293 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս Ընտրություններն Ադրբեջանում կրկին կեղծվելու են. թալիշ փորձագետ Մենք նոր սպառազինություն ենք ձեռք բերում․ Գաբրիել Բալայան Ռոման Բերեզովսկին՝ ՀՖՖ նախագահի ընտրության, Խաշմանյանի եւ «Սոչիի» մասին ՀՀ Կենտրոնական բանկը եւ խորհրդարանն այսուհետ չեն հրապարկի անբարեխիղճ վարկատուների անունները 2019 թ. նոյեմբերին` նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, ՀՀ-ում գնաճը կազմել է 1.0 %. բանջարեղենի գինն աճել է 10.6 %-ով, մրգինը՝ 4.3%-ով. ԱՎԾ Նրանք, ովքեր հայ զինվորներին ինքնասպանության են հասցնում, ցանկացած թշնամուց վատթար են. «Բարգավաճ Հայաստան» Սերժ Սարգսյանն իմ ընկերը եղել է, կա ու կլինի. Բարսեղ Բեգլարյան (Տեսանյութ) «Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որեւէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա. ԱՆ Եղել է վրիպակ, ելույթի բնօրինակն անգլերենն է. խոսնակը՝ Մնացականյանի ելույթի տեսքի անհամապատասխանության մասին Առաջիկա օրերին հանրապետության որոշ շրջաններում ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, սպասվում է առանց տեղումների եղանակ Բարսեղ Բեգլարյանը եւ Սերգո Կարապետյանն առերեսվել են Երևանում սպասվում են Ամանորի աննախադեպ միջոցառումներ. քաղաքապետարան Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը սկզբունքորեն ընդունելի չէ մեզ համար․ Գաբրիել Բալայան Ֆրանսիայում աննախադեպ ցույցեր և գործադուլներ Զ. Մնացականյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորման վերջին զարգացումները Առանց էմոցիաների՝ համապատասխան ցուցանիշներ ՀՀ վարչապետը կոչ է անում քաղաքացիներին առանց հաշիվ-ապրանքագրի չաշխատել Մասնագետները կոչ են անում նորովի մոտեցում ցուցաբերել արյան անալիզներին Փաշինյանը՝ պատերազմի ու խաղաղության արանքում Յուրաքանչյուր դատավոր ձգտում է չառնչվել Ռ. Քոչարյանի գործին՝ իմանալով, թե գործն օբյեկտիվ քննելու դեպքում իր հետ ինչեր կարող են կատարվել. Հայկ Ալումյան Ամանորի ծախսերը ինձ հիշեցնում են այն մարդկանց, որ ապառիկ են վերցնում, որ Նոր տարվա բուդը ապահովեն. Խաժակյան Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը Այս ճանապարհով կարելի է չեզոքացնել բոլոր բարձր վարկանիշ ունեցող դատավորներին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Մխիթար Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին Պետք է մի քիչ լայն մտածել, դուրս գալ կենցաղային մակարդակից, պատմությունը կսրբի ու կտանի ստատուսներն էլ, ֆեյսբուքն էլ Եթե Փաշինյանը պահպանել է բանականության վերջին նշույլներն, ապա պետք է նախաձեռնի ԱԺ արտահերթ ընտրություններ․ Աշոտյան Վրաստանից հասնում ենք Հայաստանի անցակետ, «բարդակ» է բառի բուն իմաստով․ ավտոներկրող Կենտրոնի թաղապետարանի աշխատողներին ռեստորան են տանելու՝ անձը 20 հազար դրամ հաշվարկով. Իսկ մյուսնե՞րը. Անի Խաչատրյան Գագիկ Ծառուկյանի դեպքում շենքի նախագծման թույլտվությունը շինթույլտվության հիմք չէ, Տերյան 5 շենքի դեպքում՝ հի՞մք է. Դավիթ Խաժակյան Տեսնենք՝ քանի գլխանի է ՀՔԾ-ն, եթե թույլ չտա Սերժ Սարգսյանին բացակայել երկրից Մենք էլ ենք ուզում, որ Ամանորը ճոխ անցնի, բայց 750 հազար դոլա՞ր. էս ի՞նչ դուխով եք. Թեհմինա Վարդանյան Արդեն իրենց դուռը չէ՞ Հայաստանի կառավարությունը փակում է բիզնես հանրույթին ունեցած ԱԱՀ 30-ամյա պարտքը. Նիկոլ Փաշինյան Մի քանի սկզբունքային հարց
Հարցում

Վարչապետն ուժայինների ղեկավարներին դիտում է որպես հիմնական մրցակիցներ

«Փաստը» գրում է. «Դեռևս անցած շաբաթվանից մամուլում լուրեր էին տարածվում կառավարությունում սպասվող պաշտոնանկությունների մասին։ Նշվում էր, թե նախարարներին չի հաջողվում լեզու գտնել վարչապետի հետ՝ վերջինիս հախուռն բնավորության պատճառով:

Եվ անսպասելիորեն առաջինը հրաժարական տվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Սակայն Վանեցյանի հրաժարականից հետո էլ պաշտոնանկությունների վերաբերյալ խոսակցությունները չդադարեցին։

Այս անգամ խոսք էր գնում արդեն ուժային մյուս կառույցների՝ ՊՆ-ի և ոստիկանության ղեկավարների սպասվող պաշտոնանկությունների մասին։

Անվտանգության խորհրդի վերջին նիստից հետո հայտնի դարձավ, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ վարչապետը դժգոհ է ոստիկանապետի աշխատանքից։

Իսկ հաջորդ օրը ոստիկանապետի հրաժարականի լուրը հաստատվեց, սակայն պաշտպանության նախարարի հրաժարականի լուրը չհաստատվեց, քանի որ նախարար Դավիթ Տոնոյանը հերքեց այն։

Այնուամենայնիվ, հանրության համար այս անսպասելի պաշտոնանկությունները բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս, որոնցից գլխավորն այն է, թե ինչո՞վ է պայմանավորված ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների պաշտոնանկությունը։ Քաղաքացիների մեծամասնության համար և՛ Արթուր Վանեցյանը, և՛ Վալերիյ Օսիպյանը ընդունելի գործիչներ էին, ու առաջին հայացքից հասկանալի չեն այն պատճառները, թե ինչու են նրանք հեռանում իրենց զբաղեցրած պաշտոններից։

Թերևս այս երկու ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները ավելի խորքային պատճառներով են պայմանավորված։

Որոշ փորձագետների գնահատմամբ, ներկայումս, երբ վարչապետի վարկանիշը, ըստ տարբեր գնահատականների, շարունակում է անկում ապրել, վերջինս ուժային կառույցների ղեկավարներին դիտում է որպես իր հիմնական մրցակիցները։

Ուստի ազատվելով նրանցից՝ վարչապետը հնարավորություն է ստանում իշխանական համակարգում մնալ որպես ամենաբարձր վարկանիշն ունեցող անձը և իշխանական բուրգն առավել վերահսկելի, հնազանդ ու կամակատար դարձնել։

Ի վերջո, որպես ԱԱԾ-ի և ոստիկանության պետերի հրաժարականի մյուս պատճառ՝ մամուլում քննարկվում է նաև այն տարբերակը, թե վարչապետը դժգոհ է նրանց աշխատանքից, քանի որ այդ պաշտոնյաներին հաջողվում էր քիչ թե շատ պահպանել իրենց ինքնուրույնությունը, իսկ վարչապետին պետք են այնպիսի ղեկավարներ, որոնք հլու-հնազանդ կատարելու են իր կամքը՝ առանց հակադրության նշույլի, որքան էլ այդ կամքը սխալ կամ ընդգծված հակաօրինական լինի։

Իսկ կամակատար ղեկավարները չեն կարող արժանանալ հասարակության հարգանքին, քանի որ իրենց հիմնական գործը լինելու է «աթոռի համար դողալը»:

Այսպիսի անսպասելի հրաժարականները առաջին նշաններն են իշխանական համակարգում նկատվող ճաքերի, քանի որ, ելնելով իշխանության ներսում առկա տրամադրություններից, վտանգ կա, որ ուժային երկու կառույցների ղեկավարների պաշտոնները կարող են վստահվել կարծիք չունեցող, ծայրահեղական անձանց, որոնք համակարգի ներսում հավասարակշռությունը պահպանելու փոխարեն կարող են տարերային և անկանխատեսելի քայլերի գնալ, որպեսզի արժանանան վարչապետի վստահությանը, ինչպես նաև հասարակության շրջանում իշխանության վարկանիշը պահելու համար նորանոր շոուներ բեմադրեն՝ բոլոր ծանրագույն հետևանքներով։

Պատահական չէ, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է այն օրենսդրական նախագիծը, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական։ Առաջարկված փոփոխության համաձայն՝ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Երբ կընդունվի օրենքն ամբողջությամբ, դեռևս պարզ չէ: Այնպես որ, չի բացառվում, որ առայժմ բավարարվեն պաշտոնակատարներով (թե՛ բառիս բուն, թե՛ փոխաբերական իմաստով), մինչև օրենքի ընդունումը:

Իսկ դա արդեն նշանակում է ԱԱԾ-ի և ոստիկանության թուլացում, քանի որ այդ կառույցները կարող են հետագայում ղեկավարել անվտանգությունից, հասարակական կարգի պահպանումից և այս կառույցների առանձնահատկություններից գաղափար չունեցող զուտ քաղաքական անձինք, ինչը բազմաթիվ վտանգներ է պարունակում և կարող է թանկ նստել մեր պետության վրա։

Այդուհանդերձ, հուսանք, որ վարչապետը կկարողանա ռացիոնալ որոշումներ ընդունել: Ընդ որում, ոչ միայն այս պահին:

Հ.Գ.-Ուշագրավ է, որ այս պաշտոնանկությունները տեղի ունեցան վարչապետի՝ «Սասնա ծռերի» հետ հանդիպումից հետո»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

website by Sargssyan