Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Բաղմանյանի դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Բաղանիսցիները զայրացած են. «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության Արցախի հանձնումը միայն սկիզբ էր. ՀՅԴ Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով Եվրոպական արժեքները կրելով հանդերձ չպետք է Ռուսաստանին թշնամի դարձնենք, իսկ Իրանն էլ մեր հզոր հարեւանն է․ Արամ Մանուկյան Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան
Հարցում

Փխրուն իրա­վի­ճակ՝ ՔՊ-ում. ցանկացած պահի իշխող ուժի ներսում կարող են ցնցումներ լինել

«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները նոր փուլ են թևակոխում, որի մասին են վկայում քաղաքական դաշտում տեղի ունեցող վերադասավորումները:

Յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է դիրքավորվել` գալիք իրադարձությունների զարգացման ընթացքում շահած դուրս գալու համար:

Իրավիճակը հատկապես վճռորոշ է հիմնական իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, քանի որ առաջիկա քաղաքական զարգացումները ցույց կտան, թե այս ուժը որքանով է ամուր ներսից և որքանով է ընդունակ դիմագրավելու գալիք փորձություններին:

Իշխանությունների կոկորդին մնացած խնդիրներից ամենախոշորը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցն է, որի շուրջ տեղի ունեցող գործընթացները ցույց տվեցին, որ իշխող կուսակցության ներսում տարաձայնություններ կան:

Նույնիսկ խոսվեց այն մասին, որ վարչապետը դժգոհ է Ամուլսարի հարցում իշխանական պատգամավորների դիրքորոշումից և անգամ խոստովանել է, որ ինքը չի զգում նրանց կողմից աջակցության առկայությունը:

Իսկ վարչապետի վերջին ասուլիսը ցույց տվեց, որ վերջինս լիովին հակված է հանքի շահագործման օգտին, ուստի բացառված չէ, որ միջոցներ ձեռնարկվեն հանքի շահագործմանը դեմ հանդես եկող բնապահպանների և ակտիվիստների բողոքը ճնշելու ուղղությամբ:

Եվ դեպքերի նման զարգացումը արդյոք պարարտ հող չի՞ դառնա իշխանության ներսում նոր հակասությունների ծավալման համար:

Թվում էր, թե ՔՊ-ական պատգամավորների գործելակերպի շուրջ վարչապետի արտահայտած դժգոհությունից հետո իշխանական պատգամավորներն իրար հերթ չեն տա հիմնավորելու վարչապետի՝ հանքը շահագործելու հետ կապված դիրքորոշումը, սակայն ինչպես ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը, վարչապետը, ինչպես առաջ, այնպես էլ հիմա, ստիպված է միայնակ իր ուսերի վրա տանել Ամուլսարի և մյուս խնդիրների հետ կապված բեռը:

Եվ գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ չի հաջողվում վարչապետին խորհրդարանում մեծամասնություն կազմող իր խմբակցության ներսում ամուր հենարան ստեղծել, որպեսզի ինքն ամեն անգամ անմիջականորեն իր վրա չվերցնի հարվածները, իսկ հարկ եղած դեպքում հենվի կայացած կուսակցական գործիչների վրա:

Թերևս ՔՊ-ում կուսակցական հենարանի բացակայությունը պայմանավորված է մի քանի գործոններով:

Նախ և առաջ՝ կարևոր է այն հանգամանքը, որ ՔՊ-ում, առավել ևս՝ «Իմ քայլը» խմբակցությունում չկա հստակ ընդգծված գաղափարախոսություն, իսկ յուրաքանչյուր կուսակցության ներսում դրա անդամներին առաջին հերթին միավորում է գաղափարախոսությունը:

Այսինքն՝ ՔՊ-ում կուսակիցները համախմբված չեն գաղափարի շուրջ, այլ ուղղակի մարդիկ են, որոնք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով հայտնվել են այդ կուսակցության շարքերում:

Կարճ ասած՝ նրանք պատրաստ չեն կռիվ տալու գաղափարի համար:

Փխրուն իրավիճակը իշխանական կուսակցությունում պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ «իմքայլական» ցուցակով պատգամավորներ են դարձել այնպիսի մարդիկ, որոնք ոչ միայն չեն պատկերացնում քաղաքական զարգացումների տրամաբանությունը, այլև հանրությանը լիովին անհայտ դեմքեր են:

Գումարած՝ այդ խմբակցությունը փաստացի հավաքածու է, որտեղ բուն «փաշինյանականներ» շատերին չես համարի: Այստեղ իրենց շահերն են առաջ մղում ու մղելու տարբեր ուժեր՝ սկսյալ, այսպես կոչված, «սորոսականներից» մինչև ՀԱԿ-ի ընդգծված թիմ:

Եվ ինչքան էլ այդ մարդիկ փորձեն հարցազրույցներ տալ և իրենց կարծիքը ընդունելի դարձնել հասարակության համար, միևնույն է, նրանք հանրության համար ընկալելի չեն։

Թերևս սա է պատճառը, որ իշխող ուժի որոշ պատգամավորների հայտարարությունները ավելի շատ խնդիրներ են ստեղծում վարչապետի համար, քան օգնում են:

Հաշվի առնելով այս փաստերը՝ կարող ենք նշել, որ իրավիճակը ՔՊ-ում, մեղմ ասած, բարվոք չէ, և ցանկացած պահի իշխող ուժի ներսում կարող են ցնցումներ տեղի ունենան: Եվ այս համատեքստում բացառված չէ, որ առաջիկայում այս կուսակցության ու հատկապես խմբակցության ներսում վերափոխումներ կատարվեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan