Թուրքիայի նախագահի որդու հիմնադրամը Ստամբուլի քաղաքապետարանից 1,2 միլիոն լիրայի «օգնություն» է ստացել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլում քաղաքապետի պաշտոնն ընդդիմադիր գործչի կողմից զբաղեցվելուց հետո ի հայտ են եկել փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ Ստամբուլի քաղաքապետարանի բյուջեից 2019թ. հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում «Աղեղնավորների հիմնադրամ»-ին, որի խորհրդի անդամն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդի Բիլալ Էրդողանը, փոխանցվել է շուրջ 1,2 միլիոն լիրայի օգնություն, հայտնում է artigercek.com-ը:
Ստամբուլում քաղաքապետի պաշտոնը ստանձնած ընդդիմությունը շարունակում է բարձրաձայնել իրենցից առաջ «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարման շրջանում քաղաքապետարանի կողմից իրականացված հերթական «չհիմնավորված ծախսի» մասին:
Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուն, որը թե՛ առաջին ընտրություններում, որը կայացել էր մարտի 31-ին, սակայն արդյունքները չեղարկվել էին երկրի ԿԸՀ-ի կողմից, թե՛ երկրորդ ընտրություններում, որոնք անցկացվել են հունիսի 23-ին, հաղթել է Բինալի Յըլդըրըմին: