1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 հոկտեմբերի 2019թ., 00:00
Եթե ես 100 դոլար փող տարած լինեմ բանակից, տարեք ինձ կախեք Պարտություն առանց հույզերի Հրաժարական է ներկայացրել Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը Գերմանիայի փոխկանցլերը քննադատել է Թրամփին Թուրքիայի դեմ պատժամիջոցների համար Քոչարյանի պաշտպանները ծավալուն հիմնավորումներ կներկայացնեն ՄԻԵԴ Մեծ պալատին ՀՀ-ում կիրականացվի անշարժ գույքի կադաստրային արժեքի լուրջ վերահաշվարկ Բավական է ժողովրդին կերակրել ձերբակալությունների լուրերով, ժողովուրդը սպասում է տնտեսական հեղափոխության. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ) Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով Բրիտանիան մտադիր է դադարեցնել Թուրքիա զենքի արտահանման նոր արտոնագրերի տրամադրումը Պարոնա՛յք, դուք ռասիստներ եք. Հիլարի Քլինթոնը մեղադրել է Մեգան Մարքլին թունավորողներին Սուպերմոդել Բելլա Հադիդը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը Բա իրավաբան մարդ եք, չգիտե՞ք, որ անաշխատ եկամուտը կամ առանց աշխատելու` «պադավատ» ունենալը վատ բան է Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են, որ ոչնչացնեն բոլորին. Վիտալի Բալասանյան. (տեսանյութ) Ինչու աշխատանքից ազատվեց ԱԱԾ-ի պետական պահպանության ծառայության պետը Հանդիպմանը տեղադրված էր միայն ՀՀ դրոշը, բացակայում էր Արցախի Հանրապետության դրոշը Կարո Փայլան. «Խաղաղություն ցանկանալը հանցանք է դարձել» Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից Օրական 5 սիգարե՞տ, թե՞ 2 տուփ. կա՞ արդյոք տարբերություն, թե որքան կծխես Բոլոր հարցերը լուծվելու են եղբայրական հարաբերությունների հիմքի վրա. Գարեգին Բ–ն ընդունել է Վրաստանի վարչապետին Հայաստանի նոր իշխանությունները այս ընթացքում դրսեւորում են ընդգծված հակազգային գործելաոճ. Արմեն Աշոտյան Եթե «Սասնա ծռերը» կամ Նիկոլ Փաշինյանը փորձեն իմ կամ Արցախի իշխանությունների վրա ուժ գործադրել, հակադարձ ու արժանի պատասխան կստանան Նորաշենում լարվել են գյուղապետարանի օպերատորի և գյուղապետի ԺՊ-ի հարաբերությունները Թուրքիան կարող է «պատասխանատու համարվել» քուրդ գրոհայինների եւ քաղաքական գործչի մահապատժի համար. ՄԱԿ ՀՀ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն իրավունք չունեն Արցախում հաշվառված մարդուն կանչել հարցաքննության Քանյե Ուեսթը քննադատել է Քիմ Քարդաշյանի «չափազանց սեքսուալ» զգեստը Թուրքիայի 3 նախարար՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների թիրախում Հայաստանի մարդասիրական առաքելության հերթական խումբը մեկնել է Սիրիա Պուտինի ավտոշարասյունն ԱՄԷ-ում ուղեկցել են ռուսերեն ДПС գրությամբ մեքենաները (տեսանյութ) Պարզվում է՝ «Նոր Հայաստանում» հաղթողներին դատապարտում կամ դատում են Երևանի պոլիկլինիկաներից 55 բժիշկ ազատվել է աշխատանքից Գերմանիայում քրդերի բողոքի ակցիայի ժամանակ թուրքերի հետ բախում է տեղի ունեցել. կան տուժածներ «Հյուսիս-հարավ»-ի նոր ճանապարհահատվածի նախագծման աշխատանքները մեկնարկել են Միխայիլ Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել. նոր մանրամասներ Թուրքիայից ներկրվող պողպատի մաքսատուրքի դրույքաչափը ԱՄՆ-ն 25-ից կբարձրացնի 50%-ի Բուլղարիայի վարչապետը երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականն է պահանջել «Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ կրկին երեխաներ ունենալու». Քայլի Ջեները հայտնել է, որ ցանկանում է կրկին մայրանալ «Իրոք, ապշեցուցիչ է». Սերժ Թանկյանն Instagram-ում Հիտլերի և Էրդողանի ֆոտոկոլաժն է հրապարակել Նույնանման դաջվածքներ եւ գաղտնի հանդիպումներ. Օլգա Բուզովան, ամեն դեպքում, սիրավեպ է ունեցել Դավիթ Մանուկյանի հետ Լենա Նազարյանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում․ «Մեդիա պաշտպան» Հանրությունը մեր հանդիպումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում. Փաշինյանը՝ Բակո Սահակյանին Մոտ 70 հազար երեխա տեղահանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ուժգնացող բռնության արդյունքում․ ՅՈՒՆԻՍԵՖ Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար) Մինչև հիմա ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե 300.1 հոդվածն ինչի մասին է․ սահմանադրագետ Սուրճը կարող է օգտակար լինել շաքարախտի դեմ պայքարում․ գիտնականներ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են, որ Արցախը չվերադառնա բանակցային գործընթացներին. Վիտալի Բալասանյան Վերականգնել ավիահաղորդակցությունը, քանի դեռ Վրաստանը հանդիպական քայլեր չի կատարել, սխալ է. Վոլոդին Եղանակը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են Երեխան դիպչել է իմ մեքենային, բայց դա չի նշանակում, որ վրաերթի եմ ենթարկել. Մանրամասներ Դավիթ Սանասարյանից (տեսանյութ) Գույքահարկի բարձրացումը կազդի ՀՀ բնակչության խոցելի շերտերի վրա. փորձագետ Թուրքիան կարեւոր է ՆԱՏՕ-ի համար․ Յենս Սթոլթենբերգ Պենտագոնի ղեկավարը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ կքննարկի Սիրիա թուրքական ներխուժման հարցով պատասխան միջոցները Իտալիան ու Չեխիան դադարեցնում են զենքի վաճառքը և մատակարարումը Թուրքիային Ինչպե՞ս է թեյն ազդում գլխուղեղի վրա «Կոչ ենք անում բռնել թուրքերի մարդասպան ձեռքը». Կնյազ Հասանով Սննդային թունավորմամբ 22 երեխա տեղափոխվել է Արտաշատի ԲԿ Նիկոլ Փաշինյանի և Գեորգի Գախարիայի համատեղ ասուլիսը՝ ուղիղ Վիտալի Բալասանյանի ասուլիսը Ստեփանակերտում․ ուղիղ Ի՞նչ անել օստեոպորոզից խուսափելու համար. Քննարկում էին հայ և օտարազգի հեղինակավոր բժիշկները Իրականացվող տնտեսական քաղաքականությունը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ, դրական սպասելիք ունեցողների քանակը կայուն կերպով նվազում է․ ՏԶՆԿ նախագահ Նախագահականի, կառավարության, ԱԺ-ի եւ ՍԴ-ի որոշ աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու են Հնդկաստանում «կենդանի թաղված» նորածնի են գտել Վարչապետը և Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ամրապնդման քայլերը Էրդողանն աջակցություն է խնդրում թյուրքալեզու երկրներից «Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ են, երկու պետություն, այնտեղ, որտեղ բացակայում է Թուրքիան, նրան պաշտպանում է Ադրբեջանը և հակառակը». Չավուշօղլու ՔԱՔ-ը և ՔՊ-ն Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս-արեւելք աղետ է տարածաշրջանի համար. սաուդցի դիվանագետ Գագիկ Խաչատրյանը մի քանի օր ԲԿ-ում հետազոտվելուց հետո կրկին տեղափոխվել է կալանավայր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին Փոխնախարարն ազատվել է աշխատանքից Վրաստանի վարչապետը ժամանեց Երևան Կամ միջոցներ կձեռնարկեք, որ սենց բաներ դուրս չտան, կամ նույն բառերը ասելու եմ ձեր վերադասի հասցեին. Ալումյան Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում, մեկ–երկու շաբաթ չի կարող մասնակցել նիստերին. պաշտպան Հյուսիսային Կորեան իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է Զորավարժությունը սկսված է (տեսանյութ) Դավիթ Սանասարյանի հետ առնչվող վթարի դեպքով պետք է քրգործ հարուցվի․ իրավապաշտպան Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Քոչարյանը չի ներկայացել դատարան (ուղիղ) Գերմանիայում Սիրիայի պատճառով թուրքերն ու քրդերը ծեծկռտուք են սարքել Դանիական անտառում հսկայական միջնադարյան գանձ են գտել ՍԴ-ն գրավելու փափագը մնում է իմքայլականների սրտում
Հարցում

Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բի­ցի­ա­ներն են

«Փաստ» թերթը գրում է.


«Եվ այսպես, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Հրաժարական, որը հասարակության համար անսպասելի էր, քանի որ, ըստ տարբեր հարցումների, Վանեցյանը բավականին բարձր վարկանիշ ունի հանրության շրջանում:

Վանեցյանի հրաժարականի մասին մեկ շաբաթ առաջ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, սակայն դրանցում խոսվում էր, թե Վանեցյանը հրաժարականի դիմում է գրել, իսկ որոշ ժամանակ հետո վարչապետը հորդորել է հետ վերցնել դիմումը:


Բայց այս տեղեկությունները արագ հերքվեցին, սակայն դրանից հետո էլ մամուլում շարունակվեցին տեղեկություններ հայտնվել, թե Փաշինյանի հետ տարաձայնություններ ունի ոչ միայն ԱԱԾ տնօրենը, այլև այլ ոլորտների պատասխանատու պաշտոնյաներ՝ մասնավորապես նախարարները, որոնք ևս դժվարություններ են ունենում վարչապետի հետ ընդհանուր լեզու գտնելու հարցում:

Ուշագրավ է, որ ԱԱԾ տնօրենի հրաժարականի մասին վարչապետի հայտարարությունից րոպեներ անց Վանեցյանը հայտարարություն տարածեց, որում, ըստ էության, նշում էր, որ իր կողմից լիազորությունների հետագա կատարումը անհամատեղելի է սպայի արժանապատվության հետ, քանի որ սպայի ուսադիրները ու զարգացումների ընթացքն անհամատեղելի են։

Այդպիսի արագությամբ Վանեցյանի հայտարարության տարածումը թերևս վկայում է այն մասին, որ նրա հրաժարականն արդեն իսկ իրողություն էր, և միայն ասուլիսի ժամանակ վարչապետը պատեհ համարեց հանրությանը տեղեկացնել այդ մասին:

Սակայն գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ է Վանեցյանը ընդգծում սպայի արժանապատվության գործոնը: Ըստ երևույթին, վարչապետի և ԱԱԾ տնօրենի տարաձայնությունները եղել են այնպիսի հարցերի շուրջ, որոնք շոշափել են նաև այնպիսի գործողությունների իրականացում, որ հարիր չէ սպայի արժանապատվությանը:

Եվ պատահական չէ, որ Վանեցյանի հայտարարության մեջ խոսվում էր որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճի մասին:

Ու հավանական են թվում մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե Փաշինյանը ԱԱԾ տնօրենին այնպիսի հանձնարարություններ է տվել, որոնք քաղաքական ենթատեքստ են ունեցել և եղել են ԱԱԾ-ի լիազորությունների շրջանակից դուրս, սա՝ այն դեպքում, երբ ԱԱԾ-ն պետք է լինի ապաքաղաքական կառույց, որի գործունեության առաջնահերթությունը պետք է լինի պետության անվտանգության ապահովումը և սպառնալիքների չեզոքացումը:

Ուստի այս համատեքստում Վանեցյանի հրաժարականը տրամաբանական է և հիմնավորված, քանի որ սպայի հիմնական խնդիրը պետք է լինի հայրենիքի պաշտպանությունը, այլ ոչ թե պետության անվտանգության հետ կապ չունեցող և երկրորդական խնդիրներով զբաղվելը:

Եվ թվում էր, թե վարչապետը պետք է ըմբռնումով մոտենա Վանեցյանի հայտարարությանը, սակայն տեղի ունեցավ հակառակը, Փաշինյանը շատ ծանր տարավ այդ տեքստի հրապարակման փաստը, որի մասին էլ վկայում է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունն այդ կապակցությամբ, որում նույնիսկ Վանեցյանին ուղղված ակնարկներ ու մեղադրանքներ կային, թե ով է գրել հայտարարության տեքստն ու ինչ «ուղղորդվածություն» կա:

Եվ տարօրինակ է, որ վարչապետի խոսնակը իր պատասխանում հորդորում էր Վանեցյանին «չկորցնել սպայի արժանապատվությունը»: Տարաձայնություններ և պաշտոնանկություններ միշտ էլ լինում են, սակայն ինչո՞ւ է իշխանությունը հատկապես շատ թունոտ արձագանքում սպայի արժանապատվության հետ կապված մտքին:

Որոշ փորձագետներ արդեն իսկ կարծիք են հայտնում, որ իշխանություններին սպայի և ընդհանրապես մարդկային արժանապատվության հետ կապված հարցերը չեն հետաքրքրում, իրենց համար առաջնայինը միայն սեփական քաղաքական ամբիցիաներն են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

website by Sargssyan