Պորոշենկոն քնել է Գերագույն ռադայի նիստի ժամանակ (տեսանյութ)
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին քնել է Գերագույն ռադայի նիստի ժամանակ: Տեսանյութը Ֆեյսբուքում հրապարակել է նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն, հայտնում է Lenta-ն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է քնած Պորոշենկոն, բայց մի պահ բացում է աչքերը, ապա նորից կոպերը փակվում են:
«Պետյան հոգնել է և քունը չի առնում, քանի որ զօրուգիշեր մտածում է, թե ինչպես կանգնեցնի ագրեսորին»,- գրել է Օնիշչենկոն: