Բորիս Ջոնսոնն ու Անգելա Մերկելը որոշել են հավաքական պատասխան տալ սաուդական նավթային օբյեկտների վրա հարձակումներին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնել են աշխատել միջազգային գործընկերների հետ, որպեսզի հավաքական պատասխան տան սաուդական նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումներին: Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, հայտնել է Ջոնսոնի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ երկու երկրների առաջնորդները համաձայնության են հասել նաեւ տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտության հարցում եւ հայտնել իրենց հակվածությունը Իրանի հարցով ընդհանուր մոտեցմանը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի արեւելքում գտնվող Saudi Aramco ձեռնարկությունը գրոհի էր ենթարկվել 10 անօդաչու թռչող սարքերի կողմից։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ հուսիները: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հարձակումներին մասնակից լինելու մեջ մեղադրել էր Իրանի իշխանություններին: Նրա խոսքով՝ «փաստեր չկան կարծելու, թե հարձակումներն իրականացվել են Եմենից»: Իր հերթին, Իրանի ԱԳՆ-ը հերքել էր Պոմպեոյի մեղադրանքները՝ դրանք անհիմն որոակելով: