Այսօր՝ 05 օգոստոսի 2020թ., 00:00
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին ԱԹՍ-ից արված տեսանյութը ցույց է տվել Բեյրութում հզոր պայթյունի ահռելի մասշտաբը (Տեսանյութ) Կորսված ամառ 6-րդ վարչությունը մտել է M Group ընկերություն. փաստաբաններն ահազանգում են ապօրինի գործողությունների մասին (տեսանյութ) Լիբանանի վարչապետի կինն ու դուստրը թեթեւ վնասվածներ են ստացել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Ռուսաստանը պայթյունի հետևանքով տուժածների համար Բեյրութում շարժական հոսպիտալ կտեղակայի Արմեն Սարգսյանը ցավակցել է Լիբանանի նախագահին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Հայկական բնապահպանական ճակատը նամակներ է ուղարկել պատգամավորներին ու կառավարությանը Հոնկոնգյան իշխանությունները երկու շուկա են փակել կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի կապակցությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 288, մահվան՝ 2 նոր դեպք Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը. 168.am 2009 PQ1 աստերոիդը Երկրին նվազագույն հեռավորության վրա կմոտենա օգոստոսի 5-ի երեկոյան Ոչ մի ռեպրեսիվ ապարատ իվիճակի չէ լրացնել այդ՝ օրեցօր մեծացող անդունդը. Արման Սաղաթելյան Միշուստինն օտարերկրացիներին թույլատրել է առանց վիզայի մուտքը ՌԴ կարճատեւ գործուղումների համար Հիմա էլ ընկերն է, մի քանի օր առաջ պատահական անցորդ էր, մինչ այդ՝ ինտերնետ կարգավորող Ֆուլհեմը կրկին Պրեմիեր լիգայում է Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի հետևանքով հինգ հայ է մահացել Ամեն ինչ Բեյրութի պայթյունի մասին Միևնույն է շատ հարցեր մնում են անպատասխան Տանզանիայում ոսկեխույզը երրորդ հազվագյուտ քարն է գտել ու հարստացել WhatsApp-ում վիրուսային հաղորդագրությունները ստուգելու գործառույթ է հայտնվել Ճապոնական ընկերությունն ութ լեզվի «իմացությամբ» խելացի դիմակ է մշակել Ավստրալիայում խստացնում են պատիժը ինքնամեկուսացման խախտման համար Բեյրութում պայթույունի հետևանքով վնաս է կրել «Շաղզոյեան» կենտրոնը, որտեղ կենտրոնացած են հայկական գրասենյակներ Բեյրութում պայթյունի հետևանքով հայ երիտասարդ բուժքույր է զոհվել Արթուր Աբրահամ․ Սպորտը կյանք է Արցախի նախագահը աջակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Ո՞վ կլինի Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը Բեյրութի պայթյունից վնասվել են Անթիլիասի Մայր տաճարի դռները, ջահերը, պատուհանները (լուսանկարներ) «Իմ քայլը» որոշել է «բերման ենթարկել» ԿԳՄՍ նախարարին, բազմաթիվ հարցեր կան կուտակված Հզոր պայթյունից հետո Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում. կան նաեւ վիրավորված հայեր (լուսանկարներ, տեսանյութ) Երկու ծառ էլ դեռ վտանգի տակ է, ամեն գիշեր գնում, հերթապահում եմ, գնամ ծառի տեղը՞ կանգնեմ, որ ասեն՝ ակտիվ է․Իսպիրյան Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը Բեյրութը տարերային աղետի գոտի է հայտարարել (լուսանկարներ) Իմքայլականների մի մասը դեմ է ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրած թեկնածուներին Մասնագիտական և մարդկային արժանապատվություն. Ավետիք Իշխանյան Այսօրվա պատանին փախնող չէ բանակից․ ռազմագիտություն առարկան էլ անհրաժեշտություն է․ «Ռազմագիտության» ուսուցիչ» Տվյալների արտահոսքի համար առ այսօր ոչ ոք երբեք պատասխանատվության չի ենթարկվել․ Սամվել Մարտիրոսյան Արտակարգ դրության երկարաձգումը և հավաքների սահմանափակումը ունի կոնկրետ նպատակ և իշխանությունն ընտրել է պատեհ պահը՝ իր ցանկալի հունով լուծելու Ամուլսարի հարցը Այսպես կոչված «Հատուկ անվտանգություն ծառայություն» պահնորդական խմբի անդամները հարձակվել են ոստիկանների վրա Հերոսներին բռնելու ժամանակը Նրանք ընդամենը վարձկան էին Բեյրութում հուժկու պայթյուն է որոտացել Ամեն ինչ կորոնավիրուսի մասին Մոսկվայում մեկնաբանել են Լուկաշենկոյի հայտարարությունը Ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչի՞ համար եք եկել այս թուրքերին պաշտպանում, երեխեքին ջարդում․ Ամուլսարի ակցիայի մասնակիցը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունը բերման ենթարկեց եւս տասը բնապահպանի Նստել է կոճղին, հետեւում է դեպքերին, այ քեզ նախարար Ջերմուկ տանող ավտոճանապարհն Ամուլսարի պահապանները փակել են. պահանջում են «Լիդիանի» վագոն-տնակները 30 մետր հետ տանել Եթե այդքան քաջություն ունեք, ստեղծեք քննիչ հանձնաժողովը. Գեւորգ Պետրոսյանը՝ իշխանական պատգամավորներին Քաղաքացիական հագուստով անձը բերման ենթարկեց Վահագն Վարագյանին. Ամուլսարում իրավիճակը ծանր է Փաշինյանի հանցավոր լռության պայմաններում Ամուլսարում բախումներ են Դուք ի՞նչ եք կարծում, 2008-ի մարտի 2-ին մենք հանգիստ քնա՞ծ ենք եղել, մենք նույնպես անհանգստացել ենք. Յուրի Խաչատուրով (տեսանյութ) Լարված իրավիճակ Ամուլսարում. ծեծկռտուք քաղաքացիների ու ոստիկանների միջև, քաղաքացիները բերման են ենթարկվում. (տեսանյութ) Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ կղզիներից մեկում SOS նշանի օգնությամբ հնարավոր է եղել երեք մարդու կյանք փրկել (տեսանյութ) Փաշինյանը նոր նշանակում է արել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում Ձեր պատասխանը հայրենասեր մտավորականի պատասխան չէ․ Գիտնականները՝ ՀՀ նախագահին Ռուբեն Հայրապետյանը 2003 թվականից ՌԴ քաղաքացի է. Դատախազություն Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել Սրանից լավ լուծում անհնար է գտնել, եթե հայտարարում ենք «բեսպրեդել», առաջինը ես կնստեմ բուլդոզեր. Հայկ Մարությանը՝ Մաշտոցի պուրակի գույքը քանդելու մասին Ամուլսարը չի շահագործվելու այնքան, մինչև դրա հետևանքների, ռիսկերի պատասխանատվությունը պետական մակարդակով որևէ մեկը չվերցնի իր վրա Փաշինյանի կարգադրությամբ ապօրինի եղանակով վարչապետի օգնական էր նշանակվել Սոֆյա Նավասարդյանը, բայց անգամ ծառայողական քննություն չարվեց․ Արսեն Բաբայան Հարգելի նախարար, Ձեր ամենօրյա լռությունը բերելու է արյունահեղության․ Թեհմինե Ենոքյանը՝ Ռոմանոս Պետրոսյանին (տեսանյութ) «26 տարի իշխանության, դու արդեն զզվեցրել ես». Ժիրինովսկին Լուկաշենկոյին «սովխոզի» տնօրեն է անվանել (տեսանյութ) Ջերմուկցիները տրամադրված են բացառապես խաղաղ պայքարի, պնդում են՝ դա եղել է և լինելու է պայքարի հաջողության գրավականը․ Ռուբեն Մելիքյան Քրեական գործ է հարուցվել. Մանուել Մանուկյանին հրավիրել են բաժին Հայկ Մարությանը մտել է սեղանի տակ եւ դուրս չի գալիս Ի՞ նչ վիտամիններ պետք է ընդունեք COVID-19-ից հետո. կորոնավիրուս տարած սրտաբանի խորհուրդները Խուան Կառլոս Ա-ն արդեն գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում. ABC Արտակարգ միջոցառումներ՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու. կառավարության նոր նախագիծը Հանրայնացվել են PlayStation 5 Pro-ի առաջին մանրամասները Ամուլսարի պոստերը Ադրբեջանը հակահայկական «զորավարժություններ» է անցկացրել արտասահմանում Գիտական կոռուպցիայի դեմ պայքարող Գոգյանին օգնել է պետք, այլ ոչ թե խանգարել Արթուր Մեսչյանն ազատման դիմում չի ներկայացրել Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Հակակոռուպցիոն գործ ասելով՝ նկատի ունեն անցանկալի սեփականատերերին պատժելու նպատակը. Գևորգ Պետրոսյան ԱԱԾ 29-ամյա պետ Քյարամյանն իր դռան դիմաց մետաղորսիչ սարք է տեղադրել
Հարցում

«Պատկերացնո՞ւմ եք դատավորի վիճակը, որը տեսել է, թե ինչպես են վարվում դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ»․ Վ․Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժելու վերաբերյալ համարում է իշխանության «հիստերիկ գործողությունների» արդյունք։

«Ցանկացած նման դատական նիստից առաջ, կամ հետո հիստթերիկ գործողություններ է անում իշխանությունը, փորձելով ճնշումներ գործադրել կոնկրետ դատավորի ուղղությամբ, եթե վճիռը դեռ կայացված չէ, այնպես անել, որ այն չկայացվի, իսկ եթե կայացված է, ինչպես, ասենք, Ալեքսանդր Ազարյանի, կամ Դավիթ Գրիգորյանի դեպքում, ապա ապօրինի պատժիչ միջոցներ կիրառել, որպեսզի հանկարծ մյուս դատավորները չշփոթվեն և հանկարծ բանտից բաց չթողնեն Ռոբերտ Քոչարյանին։ Այդ տեսանկյունից այսօրվա որոշումը գոնե սպասելի էր։ Այսինքն, շատ հավանական է, որ դատավորը նման պայմաններում չի կարողանալու արդար որոշում կայացնել»,-ասաց նա «Հրապարակի» հետ զրույցում։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։

-Ձեզ կառարկեն՝ եթե կան հստակ տեղեկություններ, որ այսօրվա որոշումը ճնշման հետևանք էր, հրապարակեք։ Թ՞ե նկատի ունեք, հոգեբանական ազդեցությունները։

-Պատկերացրեք, ԱԺ նախագահն ու վարչապետը իրար հետևից հայտարարություններ են անում, որ Սահմանադրական դատարանը լեգիտիմ չէ ու իր ընդունած որոշումը լեգիտիմ չէ, իսկ դատավորը պետք է որոշում կայացնի այս Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա։ Դուք այդ դատավորի վիճակը պատկերացնո՞ւմ եք։ Հարցը հռետոռական եմ համարում։ Դուք պատկերացնո՞ւմ եք դատավորի վիճակը, որը տեսել է, թե ինչպես են վարվում դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, պատկերացնո՞ւմ եք դատավորի վիճակը, որը տեսել է, թե ինչպես են ԱԺ «իմքայլական» պատգամավորները շրջափակում դատարանը ու չեն թողնում, որպեսզի դատավորը ներս մտնի։ Քան՞ի օրինակ բերեմ, որ պատկերացնեք։ Սա արդեն այնպիսի ճնշումներ են, որոնք ժողովրդավարական երկրում կարող են համարվել լրջագույն հանցագործություն։ Օրենսդիր և գործադիր իշխանության ղեկավարները անմիջականորեն խառնվում են ՍԴ գործունեության և արդարադատության իրականացման մեջ։ Այստեղ մեկնաբանություններն ավելորդ են։ Ինչ վերաբերում է նրան, որ կոնկրետ ճնշումներ են գործադրվել կոնկրետ դատավորի վրա, ես իմ ձեռքի տակ չունեմ այնպիսի փաստեր, որ հիմա հրապարակեմ։ Կարող եմ, նախ, ենթադրել, որ նման ճնշումներ եղել են, և երկրորդ՝ չեմ կարող բացառել, որ այդ ճնշումների փաստերը մի օր հայտնի կդառնան հանրությանը։ Այսինքն, ամբողջ հանրությունը կիմանա, թե ով ինչպես է եղել, ով ում մոտ է գնացել, ինչ տեքստ է ասել։ Կյանքը ցույց տվեց, որ նման բաները գաղտնի չեն մնում։ Կապրենք, կտեսնենք, թե ով է ճիշտ։

-Ազգային ժողովի երեկվա միջամտությունը ինչպե՞ս եք գնահատում։ ԱԺ-ն իրավուքն ուն՞ի դիրքորոշում հայտնելու ՍԴ որոշումների վերաբերյալ։

-Եթե մենք վերցնենք զուտ որպես մաքուր մի օրինակ, կոնտեքստից կտրված, թե արդյոք օրենսդիր իշխանությունը իրավունք ուն՞ի ինչ-որ տեսակետ հայտնել, ապա այո, թերևս ունի։ Երևի, օրենքներով էլ է նախատեսված։ Բայց սա սովորական վիճակ չի։ Մենք չենք կարող կոնտեքստից դուրս գնահատել այս գործողությունները։ Պարզ է, որ դատական նիստից մեկ օր առաջ այս ամբողջ աղմուկը բարձրացել է ընդամենը մեկ պատճառով՝ ամբողջ իշխանությունը լծված է մեկ գործի՝ որպեսզի հանկարծ թույլ չտան, որ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի կալանքից ազատվի։ Չէ՞ որ սա ակնհայտ է։ Նաև այս գործողությունները, իհարկե, գուցե կարճաժամկետ էֆեկտ տալիս են, և դատավորը օրինական որոշում չի կայացնում, բայց երկարաժամկետ իմաստով արհավիրք են մեր պետության համար։ Ես չեմ պատկերացնում մի եվրոպական կառույցի ներկայացուցչի, մեր բարեկամ երկրների ներկայացուցիչներից որևէ մեկի, որն ասի՝ դե գիտե՞ք, Ազգային ժողով է, պետք է գնահատական հայտնի, կամ, ինչպես ասեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը՝ պարզապես հիմա ենք նպատակահարմար գտնում այս հարցով զբաղվել։ Եթե իրենք կարծում են, որ ոչ ոք ոչինչ չի հասկանում, ցավում եմ։ Եթե մենք ընդհանուր քաղաքական համատեքստում ենք նայում, ապա և երեկ, և մի քանի օր առաջ, և այսօր տեղի ունեցող իրադարձությունները ընդամենը մեկ ընդհանուր կոնտեքստ ունեն՝ սա ՀՀ երկրորդ նախագահի քաղաքական հետապնդման իրականացումն է և նրա քաղբանտարկյալ լինելը այսօր հերթական ապացույցը ստացավ։

-Նա դատավճիռը որ լսեց, ժպտաց, սպասու՞մ էր։

-Նա ենթադրում է, թե ովքեր ինչով են զբաղված մեր երկրում։ Չեմ կարծում, որ իր համար անսպասելի մի բան է տեղի ունեցել։

website by Sargssyan