Քանի «ուռոդ» կա կառավարությունում
Կառավարությունում գտնվող աղբյուրները պնդում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարների հետ շփվելիս հիմնականում անտեսում է էթիկայի ամենատարրական կանոնները եւ անցնում վիրավարական արտահայտությունների։
Մասնավորապես, ասում են, որ նրա սիրելի դիմելաձեւրից մեկը ուռոդն է։ «Այ ուռոդ», «էս իսկական ուռոդ է», սիրում է կրկնել դուխով վարչապետը։
Ուշագրավ է, որ նույն աղբյուրները պնդում են, որ ոչ բոլոր նախարարներն են հակադարձում եւ կարգի հրավիրում վարաչպետին։
Նախարարների մեծ մասին, կարծես թե, դուր է գալիս այդ դիմելաձեւը, քանի որ դժգոհության նշաններ անգամ ցույց չեն տալիս։
Top-News.am