Ադրբեջանի գլխավոր գողին պատրաստվում են զրկել տիտղոսից
«Օրենքով գողերը» որոշել են առաջիկայում ժողով հավաքել, որպեսզի Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովին զրկեն «օրենքով գողի» տիտղոսից, որն ավելի հայտնի է որպես Գուլի: Այս մասին հայտնում է Ura.ru պորտալը՝ իր աղբյուրին հղում անելով:
Ըստ նրա խոսքերի, պատճառ է հանդիսացել Սալիֆովի համագործակցությունն Արման Ջումանգելդիևի (Արման Դիկիյ) հետ, որը կասկածվում է Ղազախստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ: «Նա (Ջումանգելդիևը` «Ленты.ру»-ի մեջբերում) ձեռք է բարձրացրել «օրենքով գող» Գուրամ Չիխլաձեի վրա», - ասում է պարբերականի աղբյուրը:
Ըստ աղբյուրի, տիտղոսից զրկելու պատճառներից է նաև օրենքով գող Զախարիա Քալաշովի (Շակրո Մոլոդոյ) նկատմամբ ինտրիգը: Հաստատվում է, որ Գյուլին լուրեր է տարածել, որ Շակրո Մոլոդոյը իր համաձայնությունն է տվել քրեական հեղինակություն Վադիմ Իվանենկոյի սպանությանը:
2019 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Սալիֆովը օգնել է վերադարձնել գողի տիտղոսը Արման Ջանինյանին (Կալուժսկի), որը նա կորցրել էր 20 տարի առաջ` 1999 թ-ին: Ազգությամբ հայ Ջանինյանը «օրենքով գողի» տիտղոսը ստացել է 1996 թվականին՝ «օրենքով գող» Մայելս Մկրտչյանի (Կնդո) առաջարկությամբ: Ջանինյանը կոնֆլիկտ է ունեցել հեղինակություն Մայիս Կարապետյանի հետ (Մայիսիկ Կիրովականսկի), և նրանք պետք է լուծեին այն 1999-ին գողերի ժողովի ժամանակ, բայց Ջանինյանը չի եկել այնտեղ:
Սեպտեմբերի 2-ին «օրենքով գող» Բադրի Կոգուաշվիլին, որը համարվել է Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդի՝ օրենքով գող Զախարի Կալաշովի (Շակրո Մոլոդոյ), մոսկովյան իրավահաջորդ, Սալիֆովին պատերազմ է հայտարարել Թուրքիայում օգոստոսի 26-ին տեղի ունեցած միջադեպի համար: Այն ժամանակ Գուլիի հետ հանդիպման ընթացքում ծեծի է ենթարկվել 35-ամյա օրենքով գող Գուրամ Չիխլաձեն: