Այսօր՝ 15 օգոստոսի 2020թ., 00:00
Մի գյուղի պաշտպանության համար 71 հատ «Մարտական խաչ» մեդալը շատ չի՞ մի քիչ Էս մարդն ինչին կպնում է, փորձում է փչացնել, արժեզրկել․ չարիքի ժանտախտ տեսակն է Մի՞թե անգլերենի իմացություն ցուցադրելու մոլուցքն այնքան զորավոր է, որ կարելի է հանուն դրա նման ծուղակն ընկնել․ (տեսանյութ) Բերման է ենթարկվել Արտյոմ Կանևսկին Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են իրավիճակը Բելառուսում «Ես կստիպեմ, որ դու լացես»․ Չակ Նորիսը Լուկաշենկոյին․ Տեսանյութ Դրսից ներմուծված հերթական չկայացած երևույթը թռավ Նիկոլի վրայից Ի՞նչ միջոցներ է կիրառել հայտնի պրոեկտ այս «հայրենասերը» վերջնական կոմիսիայի եզրակացությունը փոխելու, արագացնելու և ելքի վիզա ստանալու համար «Ոտքերն ամպոտ փրկիչ» կեղծ Նիկոլը Բելառուսում Լուկաշենկոյի իշխանության ժամերը հաշված են Արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է ու ոտաբոբիկ, նորից սկսել ենք նոր անձեր՝ լիդերներ որոնել. Ս. Դանիելյան «Լիդիան»-ը կարողացել է Նիկոլ Փաշինյանին դարձնել իրենց կարեւոր քարոզիչը. բնապահպան Դերասանուհի Նարինե Ոսկանյանի վիրահատությունը բարեհաջող է անցել Հետաքրքիր է այդ ո՞ր չորս հեռուստաընկերություններն են, որ խաթարել են հպարտ քաղաքացու հոգու անդորրը և փախցրել քունը նրա աչքերից Ալաշկերտն ու Արարատ-Արմենիան չվճռեցին հաղթողին Պրեմիեր-լիգայի մեկնարկային տուրում Ապրիլյանի մասնակից Հայկի վիճակը վատացել է, որովհետեւ Գերմանիայի բուժումն ընդհատվել է վճռորոշ փուլում Արշակ Կորյանի թիմը ոչ-ոքի է խաղացել Սոչիի հետ Ավինյանին ուզում են պարտավորեցնել Կոուտինյո. Ես երջանիկ եմ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված նորակոչիկների երդմանը Դե Յոնգ. Սա մեծ հիասթափություն է Մայլի Սայրուսը կիսվել է ամուսնու հետ ինտիմ կյանքի մանրամասներով Հարոյանը կարող է հեռանալ Ուրալից և տեղափոխվել Լեհաստան Մեզ համար այս ամենը զվարճալի էր, իրականում այս ամենը հաճելի էր 1992թ. այս օրը` օգոստոսի 15ին, ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն 900 դոլար գումար ստանալու համար խառնվել է «օրենքով գողը» Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թ. երկրորդ կիսամյակից Գուտերիշը բելառուսցիներին կոչ է արել ընտրություններից հետո առաջացած խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով Բավարիան պատմության առաջին թիմն է, որը 8 գոլ է խփում ՉԼ-ի փլեյ-օֆֆի մեկ խաղում Սորոս. Ավերածության քվանտ կամ ո՞վ է եւ ինչ է ուզում Սորոսը (Փաստավավերագրական ֆիլմ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք. մահվան՝ 3 նոր դեպք Ռուսները Լերա Կուդրյավցեւային քննադատել են թուրքական թանկարժեք հյուրանոցում հանգստի պատճառով Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը ՝ «Աջափնյակ» Հարավային Դակոտայում բիզոնը հարձակվել է կնոջ վրա (տեսանյութ) Դուբայի միջազգային օդանավակայանը սկսել է կորոնավիրուսի հայտնաբերման համար շների օգտագործել Լեհաստանը վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ հայտնվել է տնտեսական ռեցեսիայի մեջ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերության նախկին աշխատակից. «Մեզ ասում են՝ եթե դուք մեզ հակաճառեք, մենք ձեր գլխին կսարքենք» ԵՄ-ն որոշել է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ Իսպանիայում արգելել են խմել, ծխել եւ պարել Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան Մակրոնը մտադիր է կրկին Բեյրութ այցելել Արարատ Միրզոյանի հայտարարությունը Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ Տավուշյան մարտերի մասնակից 72 զինծառայող ներկայացվել են տարբեր աստիճանի շքանշանով պարգևատրման. Փաշինյան (տեսանյութ) ԵՄ-ն ողջունել է համաձայնագիրն Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին. Ռուբեն Հայրապետյան Վարչապետը իրավունք չունի պիտակավորել գործարարներին․ ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխություն չեն անում Եկավ Մարությանին կարգեց քաղաքապետ. իսկ հիմա նա հեռանում է, առաքելությունն ավարտված է Պարետատունը քննարկում է ՀՀ ժամանող անձանց թեստավորումն օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում Հայկական ուժերը երբեք որեւէ գործողությունում պատերազմական հանցագործություն թույլ չեն տվել Որքա՞ն է վաստակել Պուտինը Լուկաշենկոն՝ բելառուսցիներին. փողոց դուրս մի՛ եկեք. Հասկացեք, որ ձեզ եւ ձեր երեխաներին օգտագործում են Հիմա Բավարիան պարտավոր է ամուսնանալ Բարսելոնայի հետ Կրկին «Անտարես»-ին, կրկին կառավարությունից, ուղղակի այս անգամ 21 միլիոն դրամ Ո՞վ պետք է կանխեր Ախալքալաքի ողբերգությունը կամ ո՞վքեր են մեղավորները Երբ երկիրդ համեմատում են Բուրունդիի հետ հասկանում ես, որ անգամ very hard «Hard talk»-ը ամենասարսափելին չէ Գերագույն հոգեւոր խորհուրդն իր մտահոգությունն է արտահայտել ԿԳՄՍՆ-ի կառուցողական երկխոսության բացակայության առնչությամբ Նիկոլ Փաշինյանը լուրջ տարաձայնությունների մեջ է մտել Սորոսի հետ, նա օրակարգից շեղվել է. Արա Վարդանյան «Տենց էլի մարդիկ կային». Փաշինյանը ակնարկեց Ծառուկյանի՞ն Ահա և «լանզարոտեի կոնվենցիան» իր ողջ հմայքով պրակտիկայում. 13-15 տարեկան տղա երեխա է ում անունը Դավիթ է, բայց նրան Ինգա են անվանում (տեսանյութեր) Բա, որ դուք այսօր վլաստի եք, 4 ավտո պետական ախրանայով ֆռֆռում եք ու վախում եք «սպանության սպառնալիքից», բա, վաղը-մյուս օր դուք ո՞նց եք ապրելու Բարով վայելեք, ընկերներ ջան, այսպիսի նվեր ախպերն ախպորը չի անում. Ադրբեջանի ՊՆ չքողարկված զորավարժությունների անցկացման մակետը Հայոց պատմության չափորոշիչները մշակվել են ուղիղ սորոսական, թուրքամետ ուժերի և այդ կոնցեպտների հենքի վրա Նիկոլին աջակցած յուրաքանչյուր արժանապատիվ մասնագետ իրեն պետք է միայն վիրավորված զգա սրանից Ու էլի կոտրտված անգլերենով, ու էլի միտքը բացատրելու անկարողությամբ. Ու սրա արդյունքում՝ լրագրողի անթաքույց հեգնանք Կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել Արդյո՞ք Փաշինյանն ու իր կառավարությունը համաձայն են մի ձևակերպման հետ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մատուցում է աշխարհին Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելել են լքել երկիրը Բա ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման իրավունքը, պարոն նախկին խմբագիր ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա․ «Լիդիան Արմենիա» Գիտնականները հնարավոր են համարել կորոնավիրուսի բուժումը ճառագայթային թերապիայով Դոլարը, եվրոն ու բրիտանական ֆունտը էժանացել են Հայտնի են հիգիենայի միջոցները, որոնք քաղցկեղ են առաջացնում Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում. Ախմախ օրենքների վրա նստել ենք ու բիզնեսին զինվորի հաց գողացող ենք ասում. Վահրամ Միրաքյան Բելառուսի ԿԸՀ-ն հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները Էրդողան. Անկարան կարող է կասեցնել դիվանագիտական ​​հարաբերությունները ԱՄԷ-ի հետ 66-ամյա Լյուբով Ուսպենսկայան երեխայի է որդեգրել Կայուն զբաղվածություն հնարավոր չի ապահովել շրջակա միջավայրի գերշահագործման հաշվին. Թադեւոս Ավետիսյան Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ համաձայնագիրը «ռազմավարական հիմարության» օրինակ է անվանել Խոշոր ներկրողներ կան, իրենց կախել են, մոստից գցել են․ ավտոներկրողները կառավարությունից քայլեր են պահանջում
Հարցում

«Լուսավոր Հայաստանը» կատարում է Փաշինյանի քաղաքական պատվերը

«168 ժամ». Որքան ժամանակ է՝ Փաշինյանին լրջորեն անհանգստացնում էր Արթուր Վանեցյանի աճող հեղինակությունը և բարձր ռեյտինգը. իրենն իջնում է սրընթաց, նրանը՝ բարձրանում

«Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 112 կողմ ձայնով: Այս փոփոխություններով առաջարկվում է ամրագրել, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոններն այսուհետ համարվելու են քաղաքական պաշտոն, և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանվելու են պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: Հիշեցնենք, որ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:


Տեղեկացնենք, որ, ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի՝ ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

«168 ժամ»-ին մինչ այդ հայտնի էր դարձել, որ ՀՀ Արդարադատության նախարարությունում ևս մշակվում էր Ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով մի շարք փոփոխություններ էին նախաձեռնվել՝ թեթևացնելու պահանջները, որոնք նախատեսված են այդ մարմիններում ծառայության ու ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար։ Այսինքն՝ արդեն իսկ սպասվում էր, որ Նիկոլ Փաշինյանն այդ փոփոխություններն անում է իրեն ցանկալի կոնկրետ մարդկանց այդ պաշտոններում նշանակելու համար։ Եվ ահա, նախագիծն ԱԺ ներկայացվեց «Լուսավոր Հայաստանի» կողմից։ Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ սկզբունքորեն ԱԺ ներկայացված և առաջին ընթերցմամբ միաձայն ընդունված նախագիծն Արդարադատության նախարարության և «Լուսավոր Հայաստանի» կազմած նախագծերի սիմբիոզն է, և «Լուսավոր Հայաստանը» կատարում է Փաշինյանի քաղաքական պատվերը…

Եվ ահա, «Լուսավոր Հայաստանը» կրկին ծառայություն է մատուցում Փաշինյանին՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ ներկայացնելով։ Իրականում, ԱԺ նույն խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալուց հետո «Լուսավոր Հայաստանը» փորձում է ամրապնդել իր դիրքերը, որպեսզի խմբակցությունից այլ արտահոսքեր չլինեն նորից։

Եվ ահա, մինչ օրենքի նախագիծն ԱԺ-ում միաձայն ընդունվում էր, Վանաձորում հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկության մասին…

Մամուլում դեռևս անցյալ շաբաթ էր տեղեկություն տարածվել, որ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Իհարկե, «168 ժամ»-ին ԱԱԾ-ից հերքել էին՝ ասելով, թե առհասարակ նման դիմում չի եղել, իրականությանը չի համապատասխանում և անհեթեթություն է, սակայն պարզվեց, որ, այնուամենայնիվ, Փաշինյանի և Վանեցյանի միջև կոշտ զրույց է եղել, որի հետևանքը նրա հրաժարականն էր։

Ինչպես արդեն գրել ենք՝ «168 ժամ»-ի տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ տնօրենն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ բովանդակությամբ խոսակցություն են ունեցել. Նիկոլ Փաշինյանն Արթուր Վանեցյանին ասել է, որ ԱԱԾ-ն պետք է նյութեր հավաքի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՍԴ նախագահի և դատավորների դեմ, բայց Վանեցյանը հրաժարվել է: Վանեցյանն ասել է, որ հնարավոր չէ այդպես շարունակել, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը Վանեցյանին մեղադրել է նախկինների կողմն անցնելու մեջ: Վանեցյանն էլ հակադարձել է՝ ասելով, որ արդեն իսկ նրա այս կամ այն հրահանգների պատճառով բազմաթիվ օրենքներ է շրջանցել և չի պատրաստվում այլևս նման քայլերի գնալ։

Որքան ժամանակ է՝ Փաշինյանին լրջորեն անհանգստացնում էր ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աճող հեղինակությունը և բարձր ռեյտինգը. իրենն իջնում է սրընթաց, նրանցը՝ բարձրանում։ Ավելին, նրան անհրաժեշտ են ոչ թե ինքնուրույն մտածող գործիչներ, այլ իր հրահանգներն անվերապահորեն կատարողներ։ «Իմ քայլը» խմբակցությունը դրա վկայությունն է՝ հիմնականում անկենսագիր, անհետագիծ, պատահական մարդկանց խումբ, որոնց հետ՝ ինչպես և երբ ուզի՝ կարող է վարվել, հոխորտալ, գոռգոռալ, վիրավորել, մանդատ հետ վերցնել՝ «Ես եմ տվել, ես էլ կվերցնեմ» սկզբունքով»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

website by Sargssyan