Մեծ Բրիտանիան այլ հրթիռներին պաշտպանող հրթիռ է մշակում
Ֆրանսիական MBDA ընկերության բրիտանական բաժանմունքը սկսել է նոր թեւավոր SPEAR-3 հրթիռի մշակման աշխատանքները։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։ Այս նոր հրթիռի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պաշտպանելու է այլ հրթիռներն ու ռազմական ինքնաթիռները հակառակորդի հարձակումներից։ Միեւնույն ժամանակ այն կարող է նաեւ ինքնուրույնաբար խոցել թիրախները։ SPEAR-3-ը կկարողանա շարքից հանել հակառակորդի ՀՕՊ համակարգերը, առաջին հերթին՝ ռադիոլոկացիոն համակարգերը։ Թիրախներին հրթիռը կկարողանա գտնել ինքնուրույն կերպով՝ ինֆրակարմիր լազերային տեղորոշման մեթոդի օգնությամբ։ Հրթիռը կունենա 1,8 մետր երկարություն։