Թրամփը թույլատրել է բացել ԱՄՆ պահուստները՝ նավթի շուկայի կայունացման համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հրամայել է անհրաժեշտության դեպքում նավթ դուրս բերել երկրի պահուստներից՝ Սաուդյան Արաբիայի օբյեկտների վրա հարձակումից հետո նավթի շուկայում իրադրության կայունացման համար։
«Կապված Սաուդյան Արաբիայի վրա իրականացված հարձակման հետ, որը կարող է ազդել նավթի գների վրա, ես թույլատրել եմ անհրաժեշտության դեպքում բավարար ծավալով նավթ բաց թողնել նավթային ռազմավարական պահուստից՝ շուկաներն ապահովելու համար»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Իրանին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա կատարված հարձակումների մեջ։