Իսպանիայի մի քանի քաղաքներում ջրհեղեղից ճանապարհներ են փակվել, դպրոցներում դասերը չեղարկվել են
Իսպանիայի Ալմերիա և Գրանադա քաղաքներում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 6-ի։ Հեղեղումների, առատ տեղումների, ամպրոպի և ուժգին քամու պատճառով դպրոցներում պարապմունքները չեղարկվել են։ Փակվել են մի շարք ճանապարհներ, երկաթուղային հաղորդակցությունը մասամբ դադարեցվել է։ Մի շարք շրջաններում հայտարարվել է եղանակային վտանգավորության կարմիր մակարդակ։