Արդեն առանց Ուկրաինայի
Ռուսաստանը 2020-ին Եվրոպային գազ կմատակարարի Ուկրաինայի տարածքով, առանց այդ երկրի հետ համաձայնագրի: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը, հղում անելով եվրոպական էներգետիկ համակարգում ունեցած իր աղբյուրների վրա:
Ընդգծվում է, թե սա հնարավոր կլինի, եթե Ուկրաինան վավերացնի Եվրոպական էներգետիկ նորմերը:
«Կիեւը պարտավորվել է իր երկրի օրենսդրությունում ամրագրել եվրոպական էներգետիկ համակարգի նորմերը, այդ թվում տարանցման հետ կապված բոլոր կանոնները»,- մանրամասնել է աղբյուրը:
Top-News.am