Հորդանանում զբոսաշրջիկներին առաջարկում են բնակվել «ինչպես Մարսում» (տեսանյութ)
Հորդանանի Վադի Ռամ անապատում, որն անվանում են նաև Լուսնի հովիտ, զբոսաշրջիկներին առաջարկվում է բնակվել «մարսիական պայմաններում»:
Ինչպես ներկայացնում է Business insider-ը, ցանկացողները կարող են այցելել անապատում կառուցված հատուկ ճամբար, որտեղ ստեղծված է այնպիսի միջավայր, որը նման է Կարմիր մոլորակին: Ճամբարը մոտ է գտնվում այն վայրին, որտեղ 2015-ին նկարահանվել է «Մարսիացին» ֆիլմը:
Այստեղ 20 գմբեթաձև վրան է տեղակայված, որոնցից յուրաքանչյուրից տպավորիչ տեսք է բացվում դեպի անապատ:
Գմբեթավոր վրանները կահավորված են մեծ մահճակալներով և լոգարանով: Ճամբարում ռեստորան է գործում, ինչպես նաև էքսկուրսիաներ են իրականացվում:
Take a trip to Mars without leaving Earth pic.twitter.com/A2S9Qhcdkc
— Business Insider (@businessinsider) September 14, 2019