Բրիտանացիների մեծ մասը կարծում է, որ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան Brexit-ից հետո պետք է անկախանան. հարցում
Մեծ Բրիտանիայի բնակիչների գրեթե կեսը կարծում է, որ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան իրավունք ունեն անկախության հանրաքվե անցկացնել այն բանից հետո, երբ երկիրը դուրս կգա Եվրամիության կազմից, հարցումն իրականացրել է BMG գործակալությունը՝ The Independent պարբերականի պատվերով, հաղորդում է Interfax-ը:
Ըստ աղբյուրի՝ հարցման արդյունքներով՝ բրիտանացիների 45%-ը նշել է, որ կառավարությունը պետք է թույլ տա Brexit-ից հետո Շոտլանդիայում և Հս. Իռլանդիայում անկախության հանրաքվե անցկացնել, 30%-ը դեմ է արտահայտվել:
Ավելին, հարցվածների 52%-ը պաշտպանում է Brexit-ից հետո Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների իրավունքը` քվեարկելու Մեծ Բրիտանիայի կազմում մնալու կամ Իռլանդիայի Հանրապետությանը միանալու օգտին: Հարցվածների միայն 19%-ն է դեմ արտահայտվել հանրաքվեին:
Հարցվածների 27 տոկոսը չի կողմնորոշվել: