Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե
Հարցում

Արմեն Գևորգյան. այս օրինագիծը կբերի անշարժ գույքի շուկայի փլուզման

Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադարձել է անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու վերաբերյալ օրինագծին։ Արմեն Գևորգյանը նշում է, որ այս նախագծով ոչ միայն ռումբ է դրվում այս կառավարության տակ, այլև վտանգվում է երկրի տնտեսական կայունությունը։ Ըստ նրա՝ առայժմ շատերը դեռ չեն պատկերացնում ռիսկերը, բայց հիմա այն պահն է, երբ դեռ հնարավոր է կասեցնել դրանք։ Արմեն Գևորգյանի հոդվածը կարդացեք ստորև։

Ավելի մանրամասն գրելու հնարավորություն չեմ ունեցել, քանի որ երեկ ողջ օրը եղել եմ ինձ և պետությանը պարտադրված դատավարության մեջ։ Ընդհանրապես չգրել չէի կարող, որովհետև չափազանց կարևոր է թեման, մեծ են ռիսկերը։ Դատավարությունները մի օր ավարտվելու են, իսկ այսօր արված խոշոր սխալները դառնալու են ռումբ՝ ապագա կառավարությունների և պետության տակ։

Մինչ հանրային ուշադրությունը մեծամասամբ ուղղված է Ամուլսարի թեմային, ԱԺ-ում քննարկվում են օրինագծեր, որոնք ունենալու են համակարգային քայքայիչ ազդեցություն երկրի տնտեսության վրա։ Խոսքը, մասնավորապես, անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու օրինագծի մասին է, որը ենթադրում է անշարժ գույքի հարկման չափերի բարձրացում։

Այն ամենը, ինչ ես նշել եմ այս թեմայով իմ նախկին հրապարակումներում, մնում է ուժի մեջ։ Զարմանալի է, որ մի այնպիսի օրինագիծ, որը վերաբերում է երկրի մեծ թվով քաղաքացիների, ԱԺ-ում քննարկվում է առանց՝ մասնագիտական և հանրային շրջանակներում դետալային քննարկման։


Ինչո՞վ է պայմանավորված նման շտապողականությունը, որը կարող է ունենալ գլոբալ բացասական հետևանքներ։ Այս պահին հիմնավոր է թվում այն կարծիքը, որ այս նախաձեռնությունը ունի պոպուլիստական նշանակություն, և ոչ թե՝ տնտեսական։ Անդրադառնամ մի քանի հանգամանքի.

ԱԺ ամբիոնից պրոֆիլային հանձնաժողովի նախագահն ասում է. «Տատիկներ, պապիկներ, կարող եք հանգիստ լինել, ձեր գույքի բեռը չի թանկանալու»։ Իսկ երիտասարդ ընտանիքները, որոնք ունեն հիպոթեք, անհանգստանա՞ն, իսկ միջին դասը անհանգստանա՞, այն դասը, որը, կարծես թե, տնտեսական հեղափոխության առանցքը պետք է հանդիսանար։ Ո՞վ և ինչպե՞ս պետք է նրանց բացատրի, թե ինչու պետք է նրանք վճարեն մի քանի անգամ ավելի բարձր հարկ, քան վճարել են «Հին Հայաստանում»։

Ստեղծվում է տպավորություն, թե այս օրինագծով կառավարությունը ուզում է ցավեցնել մի 50-100 ընտանիքի՝ նախկին պաշտոնյաների և օլիգարխների։ Բայց չպետք է մոռանալ, որ նորակառույց շենքերում և թաղամասերում ապրում են սովորական գործարարների, ծրագրավորողների, բանկերում աշխատողների, բժիշկների և այլ ընտանիքներ, ովքեր ունեն իրենց ազնիվ աշխատանքով վաստակած, միջինից բարձր, բայց միանգամայն օրինական եկամուտներ, նրանց թվում են նաև սփյուռքի մեր հայրենակիցները, որոնց հայրենադարձությունը մենք ցանկանում ենք խրախուսել, և այլն։ Մենք նրա՞նց էլ ենք ուզում պատժել, ցավեցնել։

Քննարկվող սխեմաները և որոշումները վիճահարույց են իրենց իրավական հիմքում։ Կան տեսակետներ՝ Սահմանադրության հետ անհամապատասխանության մասով։
Թույլ տամ ինձ մի քանի նկատառում ևս.

Պետությունը սեփականատերերին կդնի մի իրավիճակում, երբ նրանք չեն կարողանա լիարժեք տնօրինել իրենց ունեցվածքը՝ բարձր հարկերի, անխուսափելի դատական հայցերի և դատական քաշքշուկների պատճառով։ Սա ի դեպ, նույնպես սեփականության հանդեպ սահմանադրական իրավունքի խախտում է։

Ստեղծվում է տպավորություն, թե գործ ունենք էքսպրոպրիացիայի անուղղակի ձևի հետ։ Դա հղի է վտանգով, որ հետագայում շատերը դատարանների միջոցով փորձելու են վերականգնել իրենց իրավունքները և միլիոնավոր գումարների փոխհատուցումներ պահանջել։ Եվ, ի դեպ, այդ փոխհատուցումները վճարվելու են ոչ թե օրենքը ընդունած պատգամավորների կամ կառավարության անդամների աշխատավարձերից, այլ՝ պետական բյուջեից։

Ինձ համար նաև անհասկանալի է մնում, թե ով է այս նախագծի կոնկրետ քաղաքական պատասխանատուն։ ԱԺ-ում օրինագիծը ներկայացնում է կադաստրի պետը՝ կառավարության անունից։ Այստեղ հարց է ծագում՝ կադա՞ստրն է մեր երկրում զբաղվում հարկային, տնտեսական և բյուջետային քաղաքականությամբ։ Չէ՞ որ անշարժ գույքի հարկումը տնտեսական քաղաքականության ոլորտի հարց է։ Ստացվում է՝ այս օրինագծով պայմանավորված բյուջետային և տնտեսական բնույթի շատ հարցեր կմնան անպատասխան, քանի որ այդ հարցերին կարող էր պատասխանել միայն ֆինանսները և էկոնոմիկան համակարգող պաշտոնյան, որպիսին կադաստրի պետը չի հանդիսանում։

Ի՞նչ է մեզ սպասվում այս օրինագծի հաստատման դեպքում։

Անխուսափելի է լինելու անշարժ գույքի շուկայի փլուզումը։ Իմ նախկին դիտարկումներին ավելանում է նաև Երևանում կառուցապատման կարգավորման ընթացիկ իրավիճակը։ Քաղաքապետարանի ընթացիկ կարգավորումները կհանգեցնեն քմ արժեքի շոշափելի թանկացմանը, սրան ավելացրած՝ գույքահարկի բարձրացվող արժեքը։ Կուզենայի իմանալ՝ ո՞վ է պատրաստ լինելու ձեռք բերել նման թանկ բնակարաններ՝ իմանալով հանդերձ, որ տարեկան մի քանի հազար դոլար գույքահարկ է մուծելու։

Մենք գնի և հարկերի առումով համեմատելի կլինենք արևելաեվրոպական երկրների հետ՝ այն տարբերությամբ սակայն, որ մեր քաղաքացիների եկամուտները մի քանի անգամ ցածր են։ Իսկ որքան բնակարաններ կհայտնվեն անշարժ գույքի շուկայում, կհանվեն վաճառքի այս նախաձեռնության պատճառով։ Մեծ թվով մարդիկ կկորցնեն իրենց ունեցվածքը՝ էական գնանկման և բարձր հարկերի պատճառով։

Ցանկացած հաջորդ կառավարություն ստիպված է լինելու ետ պտտել այս օրենքը, հրաժարվել այս մոտեցումից, քանի որ մեր տիպի երկրներում պետք է օժանդակել աճը, ոչ թե կասեցնել այն։ Այս նախագծով ոչ միայն ռումբ է դրվում այս կառավարության տակ, այլև վտանգվում է երկրի տնտեսական կայունությունը։ Առայժմ շատերը դեռ չեն պատկերացնում ռիսկերը, բայց հիմա այն պահն է, երբ դեռ հնարավոր է կասեցնել դրանք։

Կարևոր եմ համարում այս օրինագծի շուրջ հանրային և մասնագիտական քննարկումների կազմակերպումը՝ հնարավորինս լայն ընդգրկմամբ։ Քանի որ խորհրդարանն ինքը չի նախաձեռնել նման լսումներ՝ չնայած օրինագծի հանրային բարձր հնչեղությանը, ապա նման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ արտախորհրդարանական կուսակցությունները, ձեռնարկատերերի միությունները, այլ հասարակական կառույցներ։

Հ. Գ.
Մինչ ես աշխատում էի այս հրապարակման վրա, կառավարությունը «Բանկային գաղտնիքի մասին օրենքում» փոփոխության առաջարկ հանրայնացրեց։ Այս փոփոխությունների բովանդակությունը նշանակում է բանկային գաղտնիքի հիմքի քանդում։ Սա շատ լուրջ սխալ է, այն կբերի աղետալի հետևանքների։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan