ԱՄՆ-ն ամբողջությամբ վերականգնել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ վերականգնել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ռազմական օգնությունը վերականգնվել է ինչպես ԱՄՆ Պետդեպարտամենտի, այնպես էլ Պենտագոնի կողմից: 250 մլն դոլարի ֆինանսավորումն ուղղված է Ուկրաինայում անվտանգության ոլորտի զարգացմանը:
Պաշտոնյան հավելել է, որ ամերիկյան իշխանություններն աջակցում են ուկրաինական կողմի՝ ինքնապաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին և հույս է հայտնել, որ տրամադրվող միջոցները կօգնեն այդ նպատակների իրականացմանը: